Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսանկյունից դրանք անվտանգություն են, իսկ անվտանգությունը հնարավոր չէ զիջել. Փաշինյան

 

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ տեղի է ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Քննարկման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին:

Բանախոսը խոսքը նախ տրամադրել է Ադրբեջանի նախագահին, այնուհետև ՀՀ վարչապետին, որում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Իմիջայլոց մի փոխադարձ միկրոհեղափոխություն ունենք և հուսով եմ հնարավորություն կունենամ այդ մասին ասել: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք Դուշանբեում՝ Տաջիկստանի մայրաքաղաքում, դրանից հետո նախագահ Ալիևի հետ մենք մինի հեղափոխություն արեցինք, այդ հանդիպումից հետո լարվածությունը, ընհանուր առմամբ, աննախադեպ անկում ապրեց և մենք կարողացանք ուղիղ գիծ ստեղծել, կոնտակտի, շփման և տեղեկատվության փոխանակման համար:

Պետք է ընդունեմ, որ այդ պարագայում նախագահ Ալիևն ինձ հետ այդ քայլի համահեղինակ է: Նախագահ Ալիևը խոսում է տարածքների մասին և Ադրբեջանի տեսակետից, իր կարծիքով դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսակետից դա անվտանգություն է:

Պետք է հասկանալ, թե ինչու է ձևավորվել այսօրվա ստատուս քվոն, որովհետև երբ Լեռնային Ղարաբաղը փորձեց ինքնորոշման իր իրավունքից օգտվել` ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, և Լեռնային Ղարաբաղի հայերը հարկադրված եղան ինքնապաշտպանություն կազմակերպել:

Նախագահ Ալիևը Շուշիի մասին խոսեց, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի մասին: Տարիներ շարունակ այն Շուշիից ռմբակոծվում էր և խաղաղ քաղաքացիները երկար ժամանակ ապրում էին ստորգետնյա կացարաններում, և դա է ճշմարտությունը: Հնարավոր չէ, որ անվտանգությունը որևէ մեկը զիջի, Ղարաբաղի պարագայում էլ դա անհնար է:

 

editors

Recent Posts

Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության

Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու…

12 hours ago

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր…

12 hours ago

ԵՄ-ն կոչ է անում պատժամիջոցներով շարունակել ճնշումը Մոսկվայի վրա

Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանել պատժամիջոցների միջոցով, որոնք սահմանվել են 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց…

13 hours ago

Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում…

13 hours ago

Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով…

13 hours ago

Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

ԱԺ-ն հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Ժիրայր Մխիթարյանին։ Նրա օգտին կողմ է քվեարկել 66 պատգամավոր,…

14 hours ago