Հայաստան
18.02.2020

ԱԱԾ-ն կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձը

ԱԱԾ-ն կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձը

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի դեպք բացահայտելու մասին: Թիվ1-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մշտադիտարկման ներքո պահելով թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառությունը, այն դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ հետևողական պայ­քար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը։

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ փոխգործակցության արդյունքում, 2020 թ. փետրվարի 15-ին ստուգման է ենթարկվել մաքսային հսկման գոտին անցած Երևան-Կիև չվերթի կասկածելի ուղևորուհին՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, ում ուղեբեռում հայտնաբերվել է գործարանային փաթեթավորում ունեցող կոնֆետներում քողարկված առանձնապես խոշոր չափերով՝ 5 կիլոգրամ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը վերջինս փորձել է մաքսանենգ եղանակով Ուկրաինայի տարածքով տարանցիկ տեղափոխել Մեծ Բրիտանիա։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նշված ուղևորը Թեհրան-Երևան ավիաչվերթով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն 2020 թ. փետրվարի 12-ին և, բնակություն հաստատելով Երևանի հյուրանոցներից մեկում, նույն օրը Մեղրիի մաքսակետով Հայաստան ժամանած հանցակցից ստացել է Իրանից մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Օդանավակայանից բերման ենթարկված մաքսանենգը ձերբակալվել է, նույն օրը՝ Հայաստանի տարածքը լքելիս, ձերբակալվել է նաև վերջինիս հանցակիցը։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում  հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց պարզելու և պատասխանատվության կանչելու, թմրամիջոցների վաճառքից գոյացած ֆինանսական հոսքերի հասցեատերերին պարզելու  ուղղությամբ»։

Լրահոս
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ
20:03
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
19:45
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ
19:31
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ
«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում
19:09
«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում
Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը
18:59
Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը
Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից
18:39
Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից
Գերմանիան պատմական որոշում է կայացրել Ուկրաինայի վերաբերյալ. Բերբոք
18:18
Գերմանիան պատմական որոշում է կայացրել Ուկրաինայի վերաբերյալ. Բերբոք
Մինչ ՀՀ-ն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ հայ գերիներին․ ԵԽ պատգամավոր
18:05
Մինչ ՀՀ-ն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ հայ գերիներին․ ԵԽ պատգամավոր
Իրանի վրա ցանկացած հարձակում ջախջախիչ պատասխան կստանա. Սալամի
17:50
Իրանի վրա ցանկացած հարձակում ջախջախիչ պատասխան կստանա. Սալամի
Իմ թիկնազորին գետնին չեն տապալել. Սուքիասյան
17:33
Իմ թիկնազորին գետնին չեն տապալել. Սուքիասյան
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
17:15
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
Քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր
17:02
Քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր
Դիմում եմ Եվրոդաշինքի ուժերին, իրավապաշտպաններին. դիրքորոշում հայտնեք, ձայն հանեք
16:46
Դիմում եմ Եվրոդաշինքի ուժերին, իրավապաշտպաններին. դիրքորոշում հայտնեք, ձայն հանեք
Պենտագոնն արձագանքել է ՀՀ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին
16:34
Պենտագոնն արձագանքել է ՀՀ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին
Ադրբեջանն է այլևս այդ դիտորդներին պահում սահմանին. Սիմոնյան
16:14
Ադրբեջանն է այլևս այդ դիտորդներին պահում սահմանին. Սիմոնյան