Categories: Հայաստան

Պատասխանատու բիզնեսի օրինակ. «Երեմյան փրոջեքթսը» հոգում է աշխատակիցների բժշկական ապահովագրությունը

 

Մարդկային ռեսուրսների կարևորումը, անձնակազմի ներուժի գնահատումը, նրա հանդեպ հոգատարությունը, սոցիալական պատասխանատվության հայեցակարգի կիրառումը  կորպորատիվ հեղինակության  բնութագրիչներից են: Յուրաքանչյուր կազմակերպության բարի համբավը, հասարակության դրական վերաբերմունքն ու հեղինակությունը կարևոր գործոն են բիզնեսի կայուն զարգացման և  արդյունավետ գործառման համար:

Հայաստանյան ռեստորանային բիզնես ոլորտի առաջատար, ամենաճանաչված հայկական ռեստորանային բրենդներ ներկայացնող («Լիվինգսթոն», «Սմոքինգ շեֆ», «Պանդոկ Երևան գետափին»,  «Շերեփ», «Լավաշ» ռեստորաններ, «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանց, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանց) խոշոր գործատու հանդիսացող «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը տարեսկզբին համալրեց աշխատակիցների համար գործող արտոնությունների շրջանակը:

Անձնակազմի համար նախատեսված արտոնությունների գործող փաթեթի շրջանակում 2020 թվականի հունվարի 1-ից «Երեմյան փրոջեքթս»-ի աշխատակիցները կարող են օգտվել առողջության ապահովագրությունից:

«Երեմյան փրոջեքթս»-ի և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ աշխատակիցներին կտրամադրվի լյուքս փաթեթ՝ առողջապահական ծառայությունների լայն ծածկույթով: Յուրաքանչյուր  ապահովագրված աշխատակից տարեկան կտրվածքով կարող է ստանալ մինչև 7․000․000 դրամ գումարի չափով փոխհատուցում: Ապահովագրությունը գործում է նաև ԼՂՀ տարածքում գտնվող ցանկացած բուժհաստատությունում:

Փաթեթի շրջանակում «Երեմյան փրոջեքթս»-ի աշխատակիցները հնարավորություն կունենան օգտվել առաջատար բուժհաստատությունների լավագույն մասնագետների ծառայություններից: Ապահովագրական ընկերության զանգերի կենտրոնն օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարվա մեջ 365 օր հասանելի կլինի «Երեմյան փրոջեքթս»-ի յուրաքանչյուր աշխատակցի համար:

«Երեմյան փրոջեքթս»  ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց, որ ընկերությունն իր գործունեության ընթացքում պարբերաբար ցուցաբերել է իր աշխատակիցների առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված տեղային, միանվագ աջակցություն: «Աշխատակիցների առողջության և բարեկեցիկ պայմանների ապահովումը միշտ էլ եղել է մեր՝ որպես գործատուի ուշադրության կենտրոնում: Մենք նախաձեռնեցինք այս ծրագիրը, որն իր պայմաններով և ծառայությունների ծավալներով լավագույնս համապատասխանում է մեր պահանջներին: Մենք, որպես գործատու, պատասխանատու ենք  մեր աշխատակիցների համար»:

«Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի խոսքով՝ ընկերությունը ողջունում է իր գործընկերոջ՝ «Երեմյան փրոջեքթս»-ի նման քայլը. «Մենք գնահատում ենք այս համագործակցությունը, քանի որ սա պատասխանատու բիզնեսի խոսուն օրինակ է Հայաստանում և աշխատակիցների հանդեպ հոգատարության, հարգանքի և գնահատանքի դրսևորում»:

«Երեմյան փրոջեքթս»-ի աշխատակիցների համար նախատեսված ապահովագրական փաթեթը նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն կտա անցնել տարեկան պրոֆիլակտիկ բժշկական հետազոտություն, ստանալ ստացիոնար բուժում, օգտվել ամբուլատոր ծառայություններից: Իսկ առողջության ապահովագրության ծրագիրը ներառում է հետևյալ ուղղությունները՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկվում են նեյրովիրաբուժության, ատամնաբուժության, ողնաշարաբանության, սրտաբանության, անոթաբանության, օպտիկայի, ուռուցքաբանության, հղիության ընթացքի վարման և ծննդօգնության, ինչպես նաև լյուքս հիվանդասենյակի և բժշկի կողմից նշանակված դեղորայքի ծախսերը:

Ժամանակակից բիզնեսի նմանօրինակ քայլերն առավելագույնս նպաստում են մեր երկրում  գործատուի հեղինակության բարձրացմանը, աշխատակիցների կյանքի որակի բարելավմանն ու պատասխանատու բիզնես մշակույթի զարգացմանը:

armenpress.am

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

4 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

5 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

5 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

5 hours ago