Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:
Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Դեսպանը նախագահ Սարգսյանին է փոխանցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի նամակը, որով վերջինս իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ նշելով, որ հայկական կողմի աջակցությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իր ազդեցությունն է ունենում բարձր մակարդակում փոխադարձ վստահության, երկու երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: «Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների»,– նշված է ՉԺՀ նախագահի ուղերձում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել միջպետական հարաբերությունների առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ կողմերը կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել հայ-չինական բարեկամության զարգացման և գործընկերային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…