Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 երեխա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչներ 18-ամյա Գոռ Գ.-ն և 17-ամյա Գուրգեն Ի.-ն։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից Գուրգեն Ի.-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, իսկ Գոռ Գ.-ն գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Փափազյան 8 հասցեում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքից։
Իրավապահները պարզել են, որ ժամը 20։30-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնին հարակից տարածքում Գոռ Գ.-ի և Գուրգեն Ի.-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևան քաղաքի բնակիչներ 16-ամյա Արման Ս.-ն, 16-ամյա Ալբերտ Ս.-ն, 16-ամյա Համլետ Մ.-ն և 18-ամյա Մանուկ Մ.-ն, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Ալբերտ Ս.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Գոռ Գ.-ին և Գուրգեն Ի.-ին։
Նշված անձանցից Ալբերտ Ս.-ն և Արման Ս.-ն ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունք, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ վիրավորները սովորում են Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջում, իսկ կասկածյալներից Արման Ս.-ն և Ալբերտ Ս.-ն սովորում են «Հայբուսակ» համալսարանում։
ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…