Հայաստան
19.02.2020

Ուժային կառույցների ղեկավարները քննարկել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը

Ուժային կառույցների ղեկավարները քննարկել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման հիմնահարցերի վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, ՀՀ դատախազության և իրավապահ մյուս մարմինների այլ ներկայացուցիչներ:

ՀՀ-ում առկա՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու դրսևորումների, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների, դրանց տեղակայումների, գործունեության հայտնի մեխանիզմների, ինչպես նաև համանման օրենսդրական կարգավորումներ ունեցող երկրների իրավակիրառ լավագույն փորձի վերաբերյալ կատարված ուսումնասիրության և վերլուծությունների հիման վրա քննարկվել են կազմակերպված հանցավորության առավել վտանգավոր դրսևորում հանդիսացող քրեական ենթամշակույթի քրեականացված արարքների քրեաիրավական բնութագրին, այդ արարքների նախականխման, բացահայտման, քննության և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցների կիրառմանիրավական մեխանիզմներին առնչվող հարցեր:

Հաշվի առնելով այս արարքների նոր քրեականացման պայմաններում համապատասխան քրեադատավարական պրակտիկայի բացակայությունը՝ հնարավորինս դետալային անդրադարձ է կատարվել նման դեպքերով անհրաժեշտ միջոցառումների շրջանակին, քննության տարբեր փուլերում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող և նախաքննության մարմինների արդյունավետ համագործակցության եղանակներին,դատավարության մասնակիցների նկատմամբ արդյունավետ պաշտպանության միջոցների շրջանակին առնչվող խնդիրներին:

Ուշադրություն է դարձվել քրեական ենթամշակույթի դեմ համակողմանի և հետևողական պայքարին այդ ենթամշակույթի կրող խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերի կանխարգելման, չեզոքացման կառուցակարգերին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի արհեստածին և կեղծ կանոններն ու նորմերը, դրանք մարմնավորող անձանց հեղինակություններ համարելու՝ տասնամյակներով արմատացած բարքերը ձևավորում են լրջագույն հանցածին միջավայր, հանդիսանում հանցագործություններին նպաստող հիմնական պատճառներից:Այդ իմաստով, ըստ Արթուր Դավթյանի, բոլոր հնարավոր մեխանիզմներն ու իրավաչափ ռեսուրսներն օգտագործվելու են հասարակական հարաբերություններում, մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում, զինված ուժերում քրեական ենթամշակույթն իր բոլոր դրսևորումներով արմատախիլ անելու համար՝ այդ ճանապարհին ապահովելով հնարավորինս արագ, շոշափելի և առարկայական արդյունքներ:

Շահագրգիռ քննարկման ընթացքում խնդիր է դրվել հանրային միջավայրերում, հատկապես երիտասարդության ու դեռահասների շրջանում,քրեական ենթամշակույթի ազդեցությունն ու նշանակությունը նվազեցնելու, դրա դեմ պայքարին միտված օրենսդրական և քրեաիրավական նոր կարգավորումների, վերջիններիս նպատակների, խնդիրների ու կիրարկման հետևանքների պարզաբանման նպատակով իրականացնել հանրային իրազեկման համալիր միջոցառումներ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատուկ ուշադրություն է հրավիրել նաև քրեական հետապնդման արդյունավետության, իրավական որոշակիության սկզբունքի ապահովման համատեքստումքրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների, քրեական հեղինակություն հասկացության, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման ապացուցողական բազայի, միասնական չափանիշների ապահովման խնդրի վրա:

Խորհրդակցության ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ որոշվել է ապահովել խիստ մասնագիտացում, առանձնացնել այս գործերով զբաղվող կոնկրետ դատախազների և քննիչների՝ աշխատանքների պատշաճ արդյունավետությունն ապահովելու նպատակով:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման տեսանկյունից ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հանցավոր նման խմբավորումների հետ հնարավոր կապերի, համագործակցության դրսևորումներն արմատախիլ անելու, նման դեպքերի հայտնաբերման դեպքում խիստ պատժողական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խնդրո առարկային առնչվող այլ հարցեր, որոշվել է աշխատանքային կարգով շարունակել քննարկումները:

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր
19:49
Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր
ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին
19:33
ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
19:17
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
Երկնքում երկրորդ լուսին կերևա
19:15
Երկնքում երկրորդ լուսին կերևա
Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան
18:47
Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող  չէ. Աթանեսյան
18:42
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան
Երազանքից իրականություն. Ֆասթ բրենդը 30 տարեկան է
18:38
Երազանքից իրականություն. Ֆասթ բրենդը 30 տարեկան է
Կառուցապատող ընկերությունը վերականգնել է 100 մլն դրամ չվճարված հարկ
18:35
Կառուցապատող ընկերությունը վերականգնել է 100 մլն դրամ չվճարված հարկ
«Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է». Սանոսյան
18:33
«Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է». Սանոսյան
«Բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է». վարչապետ
18:28
«Բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է». վարչապետ
«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ
18:12
«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ
Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին
17:58
Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին
«Վրաստանը սխալներ է թույլ տվել». Թբիլիսիի քաղաքապետ
17:53
«Վրաստանը սխալներ է թույլ տվել». Թբիլիսիի քաղաքապետ
Անհնար է նաեւ ունենալ մասնակի անվտանգություն. Աթանեսյան
17:39
Անհնար է նաեւ ունենալ մասնակի անվտանգություն. Աթանեսյան
Ադրբեջանցի գործարարը կարող է ՌԴ-ից վտարվել. Աթանեսյան
17:32
Ադրբեջանցի գործարարը կարող է ՌԴ-ից վտարվել. Աթանեսյան