

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:
«Խորը վշտով տեղեկացա մեր մեծանուն արվեստագետի՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Նա մեծ դերասան էր, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ, ով վայելում էր համաժողովրդական մեծ սերն ու համբավը:
Մեծանուն արվեստագետ լինելուց զատ` Երվանդ Մանարյանը Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացի էր, ով տարիներ շարունակ հանդես էր գալիս հանուն արդարության պայքարի դիրքերից՝ մշտապես արտահայտելով իր հստակ դիրքորոշումը: Անվանի արվեստագետի, նրա ստեղծագործական ու քաղաքացիական գործունեության մասին հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների սրտերում:
Ամբողջ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Երվանդ Մանարյանի հարազատներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»:
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…