Հայաստան
20.02.2020

Ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050թ-ը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր. վարչապետ

Սպորտը Հայաստանի կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ ես առաջարկել եմ կետ ֆիքսենք, որ Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, և ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Սա ոչ միայն քաղաքական, սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է»,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ մի քանի օր առաջ դիտել է «Արարատ-73»-ի մասին մի ֆիլմ, որտեղ նշվել է, որ Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը մի քննարկման ժամանակ ասել է. «Այն օրը, երբ «Արարատը» հաղթում է, հաջորդ օրը երկրի գործարաններում արտադրողականության ծավալը մեծանում է»:

«Այնպես որ, կառավարությունը չի կարող սպորտը չդիտարկել ընդհանուր երկրի ռազմավարության և զարգացման քաղաքականության համատեքստում: Առաջարկում եմ մեթոդաբանություն մշակել ու հաշվարկել, թե, օրինակ, օլիմպիական չեմպիոն լինելը որքանով է ավելացնում զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր: Չկա մի երկիր, որի տնտեսությունը դինամիկ չի զարգանում, բայց նա ունի տեսանելի հաջողություններ սպորտի ոլորտում: Սպորտի զարգացումն ամենալավ լակմուսն է, որ երկրում տնտեսությունը զարգանում է»,- ընդգծեց վարչապետը:

Լրահոս
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
23:07

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ
20:03

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
19:45

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ
19:31

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում
19:09

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը
18:59

Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից
18:39

Գերմանիան պատմական որոշում է կայացրել Ուկրաինայի վերաբերյալ. Բերբոք
18:18

Մինչ ՀՀ-ն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ հայ գերիներին․ ԵԽ պատգամավոր
18:05

Իրանի վրա ցանկացած հարձակում ջախջախիչ պատասխան կստանա. Սալամի
17:50

Իմ թիկնազորին գետնին չեն տապալել. Սուքիասյան
17:33
Իմ թիկնազորին գետնին չեն տապալել. Սուքիասյան
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
17:15

Քննարկել են Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր
17:02

Դիմում եմ Եվրոդաշինքի ուժերին, իրավապաշտպաններին. դիրքորոշում հայտնեք, ձայն հանեք
16:46

Պենտագոնն արձագանքել է ՀՀ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին
16:34