Facebook
23.02.2020

Արժե քննչական ամուլ օպերացիաներից հետո նոր՝ քաղաքի համար օգտակար նախաձեռնությունների մասին մտածել

Արժե քննչական ամուլ օպերացիաներից հետո նոր՝ քաղաքի համար օգտակար նախաձեռնությունների մասին մտածել

 

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շաբաթօրյա խոհեր.

Երեւանի ավագանու հարգարժան անդամ Դավիթ Խաժակյանը վերջին երկու օրերին վերականգնել է իր հանրային ակտիվությունը՝ խախտելով վերջին երկու ամիսների հարաբերական լռությունը (հղումը՝ մկնաբանությունում):

Առիթը քաղաքապետարանում որոշ կադրային փոփոխություններն են, որոնք հարգարժան պ. Խաժակյանը ներկայացնում է որպես «անառողջ մթնոլորտի» ու «ճամպրուկային տրամադրությունների» վկայություն: Հիշեցնեմ՝ անցած շաբաթվա ընթացքում քաղաքապետը նշանակվել է երկու վարչական շրջանի նոր ղեկավար եւ հեռացել է սոցապ վարչության երկարամյա ղեկավարը: Դրանից առաջ էլի մեկ-երկու պաշտոնյա է հեռացել: Նշանակումներ ու ազատումներ, որոնք պլանավորվել են ամիսներ շարունակ, ու ընդհանրապես, կադրային վերադասավորումները, նորերի ներգրավումը շարունակական պրոցես է ցանկացած համակարգում:

Խաժակյանը, նաեւ տուրք տալով արդեն ձեւավորված գործելաոճին՝ դեղնավուն մամուլի «պասերով» խոսում է ինչ-ինչ խորհրդավոր չարաշահումների մասին, որոնք իբր իրենց վրա են հրավիրել իրավապահների ուշադրությունը: Անցած շուրջ մեկուկես տարին ցույց է տվել, որ քաղաքապետարանի ներսում վերահսկողական գործընթացը անընդհատ է, իսկ իրավապահների հետ առնչությունները երկուստեք են, այսինքն, ե՛ւ քաղաքապետարանն է ընթացքում հայտնաբերված կասկածելի փաստերը ուղարկում իրավապահներին, եւ՛ հակառակը՝ իրավապահներն են ենթադրյալ խախտումնեի վերաբերյալ տեղեկություններով ուսումնասիրություններ անցկացնում: Սա հենց առողջ համակարգի կամ համակարգի առողջացման մասին վկայող նորմալ գործընթաց է:

Ի դեպ, Ավագանու հարգարժան անդամը էստեղ նաեւ հակասական ռեակցիա է ցուցաբերում նույն երեւույթի նկատմամբ՝ միեւնույն հարցազրույցում խոսելով քաղաքապետարանումչարաշահումների նկատմամբ անբավարար վերահսկողության մասին, իսկ մի քանի պարբերություն ներքեւ դժգոհելով չարաշահումների դեմ պայքարի ինտենսիվությունից: «Առհասարակ քաղաքապետարանում չարաշահումների վերհանումն անհրաժեշտի չափն անցել է և վերածվել է մոլուցքի», – բառացիորեն ասում է Դ. Խաժակյանը:
Առհասարակ, կարծում եմ, պետք է կողմնորոշվել ցանկությունների հարցում:

Ու մեկ էլ իհարկե, վերջապես ներկայացնել ապացույցներ՝ «փո՛ղ, փո՛ղ են տվել, Կամազ չեն տվել»-ի մասին իր ու իր քաղաքական լիդեր Է. Մարուքյանի արած հայտարարությունների իսկության վերաբերյալ: Այլապես, ամեն հաջորդ օրը ավելի է ամրապնդում համոզմունքը, որ «փո՛ղ, փո՛ղ»-ը օրվա մեդիակարիքից դրդված դատարկ հայտարարություն էր՝ թեմայի շուրջ մեդիաաղմուկը ավելի աղմկոտ դարձնելու նպատակով:
Եվ մեկ էլ, արժե, անցած տարվա «աղբային» ձախողումից ու Կամազգեյթի անփառունակ կամպանիայից, մասնավորապես, քննչական ամուլ օպերացիաներից հետո նոր՝ քաղաքի համար օգտակար նախաձեռնությունների մասին մտածել:

Եվ մեկ էլ, արժե ամեն դեպքում, ներողություն խնդրելու համար հարմար օր ընտրել:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է