Հայաստան
26.02.2020

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին

 

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց  մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնելու նախագծին:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի  հեղինակած նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:

Նախագծով սահմանվում է, որ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավելի, քան ուսման վարձը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է 3 փոփոխություն: «Նախագծով առաջարկվում էր, որ սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները: Եղավ քննարկում, որ դժվար կլինի տարբերակել ոչ ռեզիդենտը և ռեզիդենտը: Ձևակերպումը փոխել ենք՝ սահմանելով, որ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները: Սա կառավարության առաջարկությունն էր, ինչը մեզ համար ընդունելի է»,-ասաց Գաբրիելյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծում նշված էր, որ ֆիզիկական անձը առաջարկվող հնարավորությունից կարող է օգտվել միայն մեկ անգամ: Գաբրիելյանը նկատեց՝ անհասկանալի էր ձևակերպումը, թե ինչ է նշանակում մեկ անգամը: Ձևակերպումն արվել է հետևյալ կերպ՝ վարձու աշխատող հանդիսացող սովորող ուսանողը կարող է օգտվել դրանից միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշվում էր, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը և տարածվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա: Գաբրիելյանը նշեց՝ կար որոշակիության խնդիր, և իրենք ձևակերպել են հետևյալ կերպ՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Առաջարկություններ են եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից: Առաջարկ է եղել, որ արտոնությունը տարածեն նաև բակալավրիատի ուսանողների վրա, սակայն հեղինակների համար առաջարկն այս պահին ընդունելի չի եղել՝ թեև նախագծի սկզբնական մշակման փուլում հենց այդպես էին նախատեսել: «Մենք կարծում ենք, որ սկզբնական փուլում ավելի լավ է սկսել քայլ առ քայլ: Տեսնենք, թե օրենքն այս շրջանակի համար ինչպես է գործում, հետագայում, եթե հաջող ընթացք լինի, կարելի է քննարկել նաև բակալավրիատի ուսանողների համար այն ևս հասանելի դարձնելու տարբերակը՝ միայն ավարտական վերջին կուրսում»,-ասաց Գաբրիելյանը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ կառավարությունը երկու առաջարկ է ներկայացրել նախագծի համար: «Մենք համաձայն չլինելով կամ վիճարկելով նպատակադրումը կամ դրան հասնելու գործնական հնարավորությունները, այդուհանդերձ, օրենքը, հավանաբար, կընդունվի, և դա պետք է կիրառել: Եվ կիրառության առումով 2 խնդիր տեսել ենք, որոնց վերաբերյալ ներկայացրել ենք առաջարկություններ»,-ասաց նա ու նկատեց՝ իրենց առաջարկներով հեղինակներն արդեն հստակեցումներ արել են:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

Լրահոս
Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար
20:01
Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար
Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար
20:00
Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար
Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին
19:19
Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին
Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ
18:18
Երկրի օդի գլոբալ ջերմաստիճանն առանձնապես բարձր չէ
Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ
17:46
Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց շենքից․ վարչապետ
Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին
16:04
Զելենսկին «խաբե՞ց» Ալիեւին
Վերին Լարսի ճանապարհը փակ է
15:55
Վերին Լարսի ճանապարհը փակ է
2024-ին միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է ավելի քան 287 000 դրամ․ Պապոյան
14:31
2024-ին միջին ամսական աշխատավարձը ՀՀ-ում կազմել է ավելի քան 287 000 դրամ․ Պապոյան
Ռոբերտ Քոչարյանը մի քանի սխալ պնդումներ է արել․ «Փաստերի ստուգման հարթակ»
13:12
Ռոբերտ Քոչարյանը մի քանի սխալ պնդումներ է արել․ «Փաստերի ստուգման հարթակ»
Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա
13:07
Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա
Երևանից հերքում են, թե «Զանգեզուրի միջանցքն» ու Սահմանադրությունը պայմանագրի «2 չհամաձայնեցված կետերն են»
12:44
Երևանից հերքում են, թե «Զանգեզուրի միջանցքն» ու Սահմանադրությունը պայմանագրի «2 չհամաձայնեցված կետերն են»
Ալեն Սիմոնյանը հանդիպել է իտալացի գործընկերների հետ
12:06
Ալեն Սիմոնյանը հանդիպել է իտալացի գործընկերների հետ
Թրամփը հերքել է մայիսի 9-ին Մոսկվա իր այցի մասին լուրերը
11:19
Թրամփը հերքել է մայիսի 9-ին Մոսկվա իր այցի մասին լուրերը
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19:54
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հուսով եմ՝ պարոն Մարությանն ինքը կպարզաբանի
19:24
Հուսով եմ՝ պարոն Մարությանն ինքը կպարզաբանի