Հայաստանն այսօր՝ մայիսի 28-ին, տոնում է Առաջին Հանրապետության օրը:
1918թ. մայիսի 21-ից 29-ը հայկական զինվորական կազմավորումներն ու աշխարհազորը երեք ճակատով դիմակայեցին Արաքսը գետանցած թուրքական բանակին։ Հիմնական խմբավորումը գրավել էր Սարդարապատ կայարանը եւ ծրագրում էր հարձակվել ու գրավել Երեւանը։
Սարդարապատում ու Բաշ Ապարանում հաղթական ճակատամարտերից և Ղարաքիլիսայում հերոսական մաքառումից հետո՝ մայիսի 28-ին, Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ Հանրապետություն։
«Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով և Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանավորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն ևմիակ իշխանություն»,-հենց այդ ձեւակերպումն է տեղ գտել Հայաստանի Անկախության հռչակագրում:
Պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ՝ այսօր արգելված է տրանսպորտային միջոցների և մարդկանց մուտքը դեպի Սարդարապատ:

















