ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ը խզում է հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը ԱՀԿ-ի համար նախատեսված միջոցները` մոտ 450 մլն դոլար, կուղղի ամբողջ աշխարհի հրատապ առողջապահական կարիքներին։
Հավանական պատճառներից մեկն էլ Կորոնոավիրուսի համավարակի ընթացքում կազմակերպության «կողմնակալ» վերաբերմունքն է Չինաստանի նկատմամբ: