Գլխավոր
15.06.2020

ԲՀԿ-ն սպառնում է լեգիտիմ իշխանություններին

ԲՀԿ-ն սպառնում է լեգիտիմ իշխանություններին

 

Թեպետ քարոզչամեքենան լծվել է հասարակությանն ապակողմնորոշելու և կառավարության նկատմամբ ժողովրդի վստահությունը սասանելու գործին, թեպետ քաղաքական հետապնդման մասին է խոսում ԱԱԾ-ում 9 ժամ անցկացրած Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ ակնհայտ է, որ հարուցված քրեական գործերն են հիմք հանդիսացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ կառավարությունը 100 տոկոսով փոխելու ցանկության համար և ոչ թե երկրի անկայուն վիճակն ու անկառավարելի դարձած վիրուսի տարածումը։ Այդ մասին է վկայում աղմկահարույց հայտարարություններին անմիջապես հաջորդած Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի տարածած հաղորդագրությունը, որում մասնավորապես ասված էր․«Պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»։ Հստակ է՝ Ծառուկյանը փորձ արեց իշխող վարչախմբին «վախեցնել» պահի ռիսկայնությամբ և կասեցնել սպառնացող վտանգը, սակայն ապարդյուն․․․

Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյան գործարարի շահերը Ազգային ժողովում սպասարկող ԲՀԿ պատգամավորներին նույնպես այլ բան չէր մնում, քան շարունակաբար պնդել՝ իրավական գործընթացի հիմքում խմբակցության ղեկավարի հունիսի 5-ին հնչեցրած մտահոգություններն են, որին իշխանությունները պատասխանեցին ուժային ճնշումներով՝ խուսափելով քաղաքական բովանդակային պայքարից։ Ավելին՝ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, վերհիշելով քաղաքական ուժի անցած ուղին, նշեց՝ եղել են անհատական հետապնդումներ, բանսարկություններ, սակայն նման «տոտալ գրոհ» ոչ մի կերպ չմտաբերեց։

Ամենևին զարմանալի չէ, որ Պետրոսյանը մոռացել է չարաբաստիկ 2015 թվականը, զարմանալի չէ, որ «երախտապարտ» բհկ-ականներն իրենց անվերապահ հավատարմությունն են արտահայտում  կուսակցության առաջնորդին նստացույցերով և բարձրագոչ հայտարարություններով, նաև զարմանալի չէ, որ Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրում միլիոններ կուտակած Ծառուկյանի «գործունեությամբ» հետաքրքրվում է ԱԱԾ-ն։ Զարմանալի մնում է միայն մի բան՝ քաղաքական նպատակահարմարությունից պարբերաբար ճկվող էլաստիկ ուժը, որ հմտացել է սակարկությունների և քաղաքական առևտրի մեջ, դեռ սպառնում և վերջին հնարավորությունն է տալիս երկրի լեգիտիմ իշխանություններին, որ Նաիրա Զոհրաբյանի կողմից ձևակերպվեց հետևյալ կերպ․«Իշխանությունն անցել է բոլոր կարմիր գծերը և վերջին հնարավորությունն ունի՝ ՀՀ-ում իրադարձություններն անդառնալի չդարձնելու համար»։

Քրիստինե Հովսեփյան

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է