Categories: Գլխավոր

Ստեփանավանում բացվել է նորարարական «խելացի» անասնաշենք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մասնակցել է նորարարական փորձացուցադրական «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:
Ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանն իր նշել է, որ անասնաշենքի ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային ստանդարտների պահանջներին: Նա նաև հավելել է, որ կենդանիների համար ստեղծված պայմանները բարենպաստ են կաթնատվության և մսատվության բարձրացման, իսկ ներդրված տեխնոլոգիաները` ֆինանսական միջոցների տնտեսման համար:
Անասնաշենքը կառուցվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում, փուլ 2-րդ» ծրագրի շրջանակներում: Այն կառուցված է ջերմոցային կոնստրուկցիաների հիմքի վրա, ինչը հանդիսանում է ինովացիոն մեթոդ Հայաստանում: Նորարարություն է նաև այստեղ ներդրված հովացման, օդափոխության, լուսավորության և կենդանիների տեսահսկման հեռակառավարման համակարգը, ինչը թույլ է տալիս ապահովել կառույցի վերահսկում մեծ հեռավորության վրա:
Ավելին՝ http://mineconomy.am

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

3 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

4 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

4 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

4 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

5 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

5 hours ago