Գլխավոր
16.06.2020

Նոր Սահմանադրությունն անհրաժեշտություն է

Նոր Սահմանադրությունն անհրաժեշտություն է

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն մարդկանցից չէ, ովքեր կողմ են սահմանադրությունների հաճախակի փոփոխություններին, բայց այս շրջանում եկել է համոզման՝ անհրաժեշտ է դե յուրե նոր Սահմանադրություն։ Այսպիսի միտք արտահայտեց գործադիրի ղեկավարը երեկ կայացած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում։ Նա ընդգծեց՝ չկա օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև, քանի որ Երրորդ հանրապետության պատմության մեջ չենք ունեցել Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություն, որի ստեղծման պրոցեսին մասնակցած լինի ՀՀ քաղաքացին։

Միանշանակ է՝ մեկ անձի համար «պատվիրված» և «հրամցված» գործող Սահմանադրությունը, որն արդեն իսկ հայտնի է որպես «Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում» (ի դեպ, շրջանառության մեջ դրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը), չունի հանրային ընկալում, ավելին՝ այն չի արտահայտում ներկայիս իրողությունները։ Ուստի նոր Սահմանադրության ստեղծումն անառարկելի անհրաժեշտություն է՝ երկար սպասված հանրության գիտակից և թամաշաներից հոգնած հատվածի կողմից։ Ավելորդ չէ վերհիշել, որ հեղափոխության հիմքում դրված ամենակարևոր ձևակերպումներից մեկը հենց նոր Սահմանադրություն ունենալու հարցն էր, որի ուշացումը նաև շահարկումների առիթ հանդիսացավ։ Ոմանք փորձեցին հասարակության շրջանում անվստահություն սերմանել՝ նշելով, որ «Նիկոլ Փաշինյանին շատ դուր եկավ Սերժ Սարգսյանի հագով պատվիրված կոստյումը», ոմանք էլ (հրապարակում հավաքված և հեղափոխությանը սատարող ուժեր) արտահայտեցին իրենց դժգոհությունը ձգձգվող բարեփոխումների մասով՝ պնդելով, որ նորընտիր իշխանությունները պետք է պաշտոնավարումը սկսեին սահմանադրական և Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով։

Թերևս տեղին է ասել՝ լավ է ուշ քան երբեք, քանզի երեկ կայացած նիստը տվեց մեկնարկ, նաև ընկալում, որ կառավարությունը չի ընկրկում հանրապետության հրապարակում հնչեցրած իր հանձնառությունից և պարտավորություն է ստանձնում ցանկալի ավարտին հասցնել սկսած գործը։ Միգուցե շատերը ասեն, որ համավարակի պայմաններում պետք է կենտրոնանալ և պայքարել վիրուսի դեմ (հիշենք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սիլլոգիզմը), բայց շատերն էլ կցիտեն արդեն հայտնի դասականին՝ կորոնավիրուսից անդին կյանք կա։ Ես կասեի՝ կորոնավիրուսին զուգահեռ կյանք կա, որը փորձ է արվում օգտագործել արդյունավետ, որի արդյունքը պետք է դառնա իրավական պետության ստեղծման հիմնաքար։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին