Հայաստան
16.06.2020

Էժանագին սկանդալների կողքին տեսնենք լավը

Էժանագին սկանդալների կողքին տեսնենք լավը

 

Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ շարունակաբար աղմկահարույց հաղորդագրություններ կարդալուց հետո, ակամա մտածում ես՝ լավ, բա ո՞չ մի աշխատանք չի կատարվում ի նպաստ քաղաքի, որ Թեհմինա Վարդանյանը, Դավիթ Խաժակյանը մոռանում են գոնե մեկ-մեկ հիշատակել…

Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի ընդդիմադիր թևի ավագանու անդամները («Լույս», «Բարգավաճ Հայաստան») լծված են ընդդիմադիրի «չարքաշ» աշխատանքին և պահը բաց չեն թողնում անդրադառնալու քաղաքապետի և քաղաքապետարանի միմիայն բացթողումներին կամ «առերևույթ կոռուպցիոն ռիսկերին», որոնք ոչ միշտ են հավաստի և, երբեմն, նույնիսկ չեն տեղավորվում «աչալուրջ» ավագանու պաշտոնեական լիազորությունների շրջանակում, ինքնակամ պարտավորություն ենք ստանձնել ներկայացնելու ընթերցողին վերջին ամիսներին կատարված աշխատանքների մի մասը։

Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու արդյունքում մանկապարտեզներին են վերադարձվել հիմնանորոգված խմբասենյակներ։

Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորորոգման աշխատանքները սկսված են և կբարեկարգվի շուրջ 16 000 քմ տարածք։

«Ազնավուր կենտրոն»-ի համար նախագծվում է նոր շենք, որը ավելի հարմար կլինի կենտրոնի գործունեության համար և քաղաքի առանցքային հատվածին համահունչ տեսք կունենա։

Պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությամբ՝ ամեն օր քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հավաքակայաններում ախտահանվում է 155-160 ավտոբուս ՝ նվազագույնի հասցնելու համար ուղևորների վարակվելու հավանականությունը։ Նաև՝ ամենօրյա ռեժիմով քաղաքապետարանը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ախտահանում է Երևանի կանգառներն ու առևտրային խոշոր ցանցերի մուտքերը։

Երևանի երթուղային ցանցը մինչև տարեվերջ կհամալրվի 100 նոր ավտոբուսներով։

Բուսաբանական այգու տարածքում քանդվել են մի շարք ինքնակամ կառույցներ։ Շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվել Արաբկիրում։ Նշենք, որ բնակելի շենքերի բակերում նույնպես կատարվում են քանդման աշխատանքներ, բարեկարգվում և խաղահրապարակներ են կառուցվում գրեթե բոլոր վարչական շրջաններում։ Տեղադրվում են նոր աղբամաններ, թեպետ ոմանք ջանասիրաբար դրանք այրում են։

Այս տարի մայրաքաղաքում իրականացվում է նոր որակի և ծավալների կանաչապատում, որոշ հատվածներում (Խանջյան փողոց) մայթեզրի սալիկները փոխարինվում են սիզամարգերով։

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից՝ մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդն ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, փոխանցվել է համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին։ Միաժամանակ, օգնություն է ցուցաբերվել միայնակ ծերերին ծանրոցների տեսքով…

Ցանկը դեռ կարելի է շարունակել, բայց կանգ առնենք, քանի որ կատարված գործը գովազդելու նպատակ էլ չենք հետապնդում, ավելին՝ կարծում ենք քաղաքապետարանը գործում է լիազորությունների շրջանակում և հետևողականորեն լուծում է իր առջև ծառացած խնդիրները։ Պարզապես ցանկություն է առաջանում բարեկամական խորհուրդ տալու՝ պետք է վեր լինել «ճղճիմ սկանդալներից», «էժանագին գրառումներից», որն, ի դեպ, դեռևս բացառապես բացասական է անդրադառնում «ազնիվ ընդդիմադիրի» կերպարի վրա և բացթողումների կողքին չանտեսել արվածը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին