Այսօր ԱԺ-ում լրագրողները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին.
«Երբ ասում էիք` մինչև վերջ գնալու եք, նկատի ունեք, որ կառավարության հրաժարականի հետ կապվա՞ծ եք մինչև վերջ գնալու»:
Ի պատասխան Ծառուկյանն ասաց. «Որ ասել եմ 100 տոկոսով, ուրեմն պետք է փոխվի, կարո՞ղ ա նոր եմ ասում: Դրանից էր, որ ցայտնոտի մեջ ընկան, վախի մթնոլորտ»:
Ծառուկյանը խուսափեց պատասխանել մի շարք հարցերի, այդ թվում՝ ԲՀԿ-ականների՝ «հավատարմության» երդումներին.
«Գնացեք՝ գրողներին հարցրեք, կպատասխանեն»,– ասաց նա:

















