Գլխավոր
16.06.2020

Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից

 

ԱԺ-ում այսօր ելույթները հիմնականում քաղաքական, էմոցիոնալ էին, սակայն Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չտրվեց գայթակղությանը և մնաց մասնագիտական էթիկայի սահմաններում։ Վերջինիս կարծիքով՝ որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որևէ կողմից հնչելու է «քաղաքական հետապնդում» խիստ սուբյեկտիվ գնահատականը, բայց դա չի խանգարում Դատախազին մնալ օրենքի տառին հավատարիմ։
Ելույթներն ինչ խոսք էմոցիոնալ էին՝ տեղ-տեղ դատապարտող, տեղ-տեղ սպառնալից, նաև հուզախառն։ ԲՀԿ-ն գործի էր դրել խմբակցության ծանր հրետանին միանշանակ հասկանալի, քանի որ կենտրոնում առաջնորդին անձեռնմխելիությունից զրկելու ցավոտ գործընթացն էր, նաև քաղաքական որոշակի ուղի անցած գործիչների հեղինակությունը։
«Ինչ էլ անեք, ինչ էլ հրապարակեք, ինչ ռեպրեսիաների էլ գնաք, մեռնելու վերջիս շնչիս ասելու եմ այն, ինչ մտածում եմ»,- միայն իրեն բնորոշ պաթոսով հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։ Իսկ ասելիքը շատ էր՝ սկսած Գագիկ Ծառուկյանի հայտարարություններից, վերջացրած «ստատուսչի» «կոշիկի քուղեր կապողներից», որ ամենալկտի հայհոյանքներով հարձակվեցին կուսակցության վրա։
Չվարանեց ամբիոնին մոտենալ Վարդան Ղուկասյանը, որ անակնկալի էր եկել իմանալով Գագիկ Ծառուկյանին անվստահություն հայտնելու մասին։ Ախր բոլորը գիտեն, որ հեղափոխության օրերին «ամեն հարցերով» կանգնած էին Նիկոլ Փաշինյանի կողքին, և դեռ շատերն էլ «նեղեցել» էին իրենից։ Բայց շեշտեց, որ իրեն վաղ 96-ին հարցրել են՝ եթե օրենքը հակասի խղճին, ի՞նչը կընտրի։ Եվ ինքը պատասխանել է՝ «խիղճը, քանի որ օրենքը պիտի բխի խղճից» և պետք չի վախեցնել բանտով, քանի որ Պողոս առաքյալը 6 անգամ դատվել է։
Իսկ Իվետա Տոնոյանը, պատկերացնելով հետագա զարգացումները շեշտեց՝ Ծառուկյանի հիմնադրած ընկերություններում աշխատող տասնյակ հազարավոր քաղաքացիներ կդառնան գործազուրկ։ Պատգամավորը փորձեց ճշտել իրենց հետագա «ճակատագիրը»՝ «ի՞նչ եք անելու հաջորդիվ՝ զրկելո՞ւ եք մանդատներից, բանտե՞րն եք լցնելու»։ Ու ինքն էլ պատասխանեց՝ կարող են անել ամեն ինչ, իրենք չեն լռելու։
Այնուամենայնիվ արեցին՝ քվեարկությունը կայացավ՝ 87 կողմ ձայներով որոշումն ընդունվեց։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին