Հայաստան
16.06.2020

«Մանկական երկաթուղին չի կարող մնալ այսօրվա վիճակում». Հայկ Մարության

«Մանկական երկաթուղին չի կարող մնալ այսօրվա վիճակում». Հայկ Մարության

 

Մանկական երկաթուղու, այգու, ինչպես նաև նախկին Կենտրոնական փոստի շենքի և հարակից տարածքների վերակառուցման ու կառուցապատման ծրագրային առաջարկներին վերաբերող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քննարմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարևորելով նման ձևաչափով ներդրումային ծրագրերի քննարկումը՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ նպատակը պետական տարբեր կառույցներին քաղաքի հետ կապված առաջարկները հասանելի ու լսելի դարձնելն է:

«Այս հանդիպման նպատակը՝ լսված լինելու հանգամանքն է, որ բոլոր այն տնտեսվարողները, որոնք ունեն հետաքրքիր առաջարկներ,հնարավորություն ունենան ներկայացնել այդ առաջարկները ոչ միայն քաղաքային իշխանություններին, այլև կառավարությանը, որպեսզի երկու կողմերն էլ լսեն և այսպես ասած նույն գծի մեջ լինեն: Որպես երկրորդ քայլ,քաղաքային իշխանությունը և կառավարությունը իրենց համար հասկանան, ինչ ապագա պետք է ունենա քաղաքի այս հատվածը, որը մեր երևանցիների համար հարազատ, սրտին մոտ, իրենց մանկությունից եկող մի վայր է և չի կարող շարունակել մնալ այն վիճակում, որն այսօր կա»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհանդեսի միջոցով «Բերքլի Քեփիթլ»,«Բողոսյան» հիմնադրամ,«Նոր Երևան» և «Դեֆի», «Ռենշին»,«Ռուցոգ ինվեստ» ինվեստիցիոն հոլդինգ, «Մանկական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրային առաջարկները: Դրանք նախատեսում են միջազգային չափանիշներին համապատասխան ժամանցի և սպորտային կենտրոնի ստեղծում, երկաթուղու արդիականացում ու կայարանների վերակառուցում, ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցում,  Հրազդանի  կիրճի  հետ  կապող  թունելների վերանորոգում և մի շարք այլ ծրագրեր, որոնք կարևոր դերակատարում կունենան քաղաքի այդ հատվածը հանգստի լիարժեք գոտի դարձնելու, ինչպես նաև զբոսաշրջիկների համար ևս գրավիչ միջավայր ստեղծելու հարցում:

«Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարության գործընկերների հետ այս բոլոր ծրագրերը լսելուց հետո ի մի կբերի, կհասկանանք պոտենցիալը այս ծրագրերի, իրավական մասերը և ըստ դրա կգանք մի որոշման: Այս քննարկումներին, որ մարդիկ ներկա են, տեսնում են, որ գործընթացը մաքսիմալ թափանցիկ է և մաքսիմալ անկողմնակալ: Ինձ համար քաղաքի շահն է կարևոր, թե տնտեսվարողը որքան գումար կաշխատի ինձ չի հետաքրքրում: Առաջին հերթին քաղաքի տեսքի, բնակիչների համար հարմարավետության և  յուրաքանչյուր կառույցի նպատակահարմարության  ապահովումն է, ինչպես նաև քաղաքի համար տնտեսապես արդյունավետ ներդումային ծրագրի կյանքի կոչումը, որպեսզի այն սկսվի և ավարտվի, լինի իրատեսական»,- նշել է Հայկ Մարությանը:

Քննարկման մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել տնտեսվարողներին:

Լրահոս
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին