Այսօր վաղ առավոտից խորհրդարանում քննարկվում է ՀՀ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։
Ազգային ժողովում 87 պատգամավոր էր կողմ քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:
Արդեն նոր քվեարկությամբ՝ նրան ազատությունից զրկելուն թույլատրելուն կողմ քվեարկեց 87 պատգամավոր: Փակ գաղտնի քվեարկության արդյունքները խորհրդարանում քիչ առաջ ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

















