Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունել է Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ դեքսամետազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել կորոնավիրուսով վարակված անձանց կյանքը։ Ըստ տվյալների՝ արհեստական շնչառության սարքին միացված պացիենտների շրջանում մահացության մակարդակը կրճատվել է 1/3-ով, թթվածնի կարիք ունեցող հիվանդների շրջանում՝ 1/5-ով։
«Սա ուրախալի լուր է, շնորհավորում եմ Միացյալ Թագավորության կառավարությանը, Օքսֆորդի համալսարանը, ՄԹ բազմաթիվ հիվանդանոցներն ու պացիենտներին, որոնք ներդրում են ունեցել կյանքեր փրկող գիտական այս առաջընթացում»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

















