Հայաստան
17.06.2020

Ինչո՞ւ էր «Իմ քայլը» լուռ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդության հարցով նիստում

Ինչո՞ւ էր «Իմ քայլը» լուռ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդության հարցով նիստում

 

«Իմ քայլը» խմբակցութան ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ այսօրվա նիստում պարզաբանեց, թե «Իմ քայլը» խմբակցությունն ինչու էր լուռ հունիսի 16-ի նիստում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկմանը:

«ԲՀԿ-ի պատգամավորների ելույթներն այնպես էին ձևակերպված՝ ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին, իսկ մենք լուռ էինք: Եվ հիմա պարզաբանեմ, թե ինչու: Որովհետև իրավական գործընթացին, իրավական գործին «Իմ քայլը» խմբակցությունն այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել այդ առումով կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարցադրումները և ելույթները և փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը: Լուռ էինք, որովհետև թե ՀՀ հանրությունը, թե մեր միջազգային գործընկերներն իրավունք ունեն առանց որևէ ավելորդ զեղումների, ավելորդ ելույթների միջամտության, լսել և հասկանալ, թե ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ»,-ասաց Մակունցը:

Մակունցը կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում բոլոր հնարավոր հարթակներում փորձ է արվում բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ՝ դրանով իսկ փորձելով ճնշում գործադրել իրավապահ համակարգի նկատմամբ:

«Ուստի, որևէ գործով, որևէ կերպ չխաթարելով որևէ անձի անմեղության կանխավարկածը՝ կրկին հայտարարում ենք, որ ՀՀ-ում անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից»,-եզրափակեց նա:

Լրահոս
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին