Հայաստան
17.06.2020

Ի՞նչի համար են պայքարում «մտահոգվածները»

Ի՞նչի համար են պայքարում «մտահոգվածները»

 

Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում՝ համավարակ, եռացող քաղաքական կյանք, օլիգարխիայի ցավոտ, բայց անհրաժեշտ ապամոնտաժում, նախկին ռեժիմի դեմ հարուցված տասնյակ քրեական գործեր, համառ դիմադրություն և Սահմանադրական փոփոխություններ։ Պայթունավտանգ իրավիճակ, որ ամեն վայրկյան կարող է մեծ անակնկալներ մատուցել։

Դիցուք՝ անորոշության փուլում ենք և վճռականության գեթ փոքր պակասի դեպքում կունենանք հետընթաց նախանշված հեղափոխական օրակարգից և այդքան փայփայած նոր Հայաստան ստեղծելու երազանքից։ Ու, թեև, վերջին շնչում խռխռացող նախկին ռեժիմը մոբիլիզացրել է բոլոր ուժերը և պայքարում է բարոյականության սահմանները հատող բոլոր միջոցներով, պետք է սկսածը հասցնել տրամաբանական ավարտին և չտրվել հրահրվող սադրանքներին։

Անշուշտ, սկսածը ցանկալի ավարտին հասցնելու համար հասարակությունն առավել քան երբևէ պետք է միասնական լինի դժվարին ճանապարհը հաղթահարելու հաստատակամության մեջ։ Իսկ համախմբվելու և կառավարությանը սատարելու գործում հանրությունը պետք է պատասխանի երկու պարզ հարցի՝ ովքե՞ր են իշխանությունների դեմ պայքարող, իբր երկրի դարդով «մտահոգվածները», և ի՞նչի համար են պայքարում։

Պատասխաներն ակնհայտ են՝ 30 տարի հային ունեզրկած, ապօրինի հարստացած, երկիրը «մեջմեջ» արած, բյուջեն գրպանած «հայրենասերները», որ կառավարական լծակները ծառայեցնում էին միայն յուրայինների համար, իսկ այսօր տարբեր ամբիոններից վկայակոչում են քաղհալածյալի իրենց կարգավիճակն ու իշխանությունների «քաղաքական անմեղսունակությունը», որ լծվել են իրենց հարստահարելու գործին։ Զարմանալու բան էլ չկա, որ կատաղի պայքարում են «ընդդիմադիրները», հատկապես «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո «մտահոգվելու» շատ բան կա՝ բարեկեցությունից ու շքեղություններից հրաժարվելն անասելի դժվար է։ Հայտնի բան է՝ ավելի լավ է չաղ ու բախտավոր, քան աղքատ ու սոված։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին