Հայաստան
18.06.2020

Առավոտ ժամը 7-ին իրավապահ մարմինները գնում էին խուզարկության, տենում էին տան տիկինը մակիյաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց. Նիկոլ Փաշինյան

Առավոտ ժամը 7-ին իրավապահ մարմինները գնում էին խուզարկության, տենում էին տան տիկինը մակիյաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց. Նիկոլ Փաշինյան

 

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին հարցերին։ Նա անդրադարձավ շահարկումներին, որ այս դեպքերը քաղաքական ենթատեքստ ունեն։

Փաշինյանը հայտարարեց՝ քննվում է երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը։ «Որովհետև ի վերջո ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում»,- ասաց նա։

«Ձեր նշած մեկնաբանությունները հիմնվում են այն կախավարկածի վրա, որ ԲՀԿ նախագհը հայտարարություն է արել, որից հետո սկսվել են քրեական գործեր։ Հենց այդ հայտարարությանը այդ օրը իմ մամուլի խոսնակն արձագանքել է, որ կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքից, և հայտարարության պատճառը դա է։ Բայց եկեք նայենք վերջին երկու տարվա վիճակագրությանը։ 2018 թվականի հուլիսի 5-ին, երբ ԲՀԿ ներկայացուցիչները մեր կառավարության կազմում էին, քրեական գործ էր հարուցվել հիմա ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի դեմ՝ հայտնի ծեծի դրվագով։

Հետո՝ հուլիսի 6-ին, Էդուարդ Բաբայանը կալանավորվել էր, գործն ուղարկվել էր դատարան, կայացվել մեղադրական դատավճիռ։ Խոսվում է Նվեր Ծառուկյանի մասին՝ Ծառուկյանի որդու։ 2019 թվականի հունվարի 29-ին Աբովյանի հայտնի սպանության առիթով հարուցվել է քրեական գործ։ Հունվարի 29-ին Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա փաստացի կասկածի շուրջ։ Խուզարկություններ են կատարվել Նվեր Ծառուկյանի բնակության վայրում, այդ թվում՝ Ծաղկաձոր քաղաքի առանձնատանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 28-ին Կարապետ Գուլոյանի, ով Գագիկ Ծառուկյանի փեսան է, գործողությունների հետ կապված հարուցվել է քրեական գործ։ Այդ քրեական գործով պատճառված վնասը փոխհատուցվել է, ինչն էլ նշանակում է, որ մարդիկ մեղքն ընդունել են։ Ընդ որում՝ պետական նշանակության հողերը ծիծաղելի գներով՝ 290 մլն դրամի փոխարեն  700 հազար դրամով վաճառելու մասին է խոսքը։ «Դեռևս 2019 թվականի սեպտեմբերի 20-ին Հյուսիս-հարավ ճանապարհի գործով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Սեդրակ Առուստամյանին։ Հետո Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է Գագիկ Խաչատրյանի գործով։ Եվ ես ուզում եմ սրան հավելել այն, որ մի քանի անգամ ասել եմ՝ կոռուպցիոն գործերով մեր իրավապահ մարմինները էֆեկտիվ չեն գործում։ Եվ կարող եմ ասել, որ այն պաշտոնանկությունների մեջ նաև որոշակի դեր է ունեցել այս պրոցեսը։ Որոշ օղակներում ես զգացել եմ, որ կոռուպցիոն գործերն առաջ չեն գնում։ Եվ այդ հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ում արդեն մեծ փոփոխություններ էին տեղի ունեցել»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝  այս ընթացքում իրավապահ մարմիններում եղել են խնդիրներ։ «Առավոտ ժամը 7-ին իրավապահ մարմինները գնում էին խուզարկության, տենում էին տան տիկինը մակիյաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց։ Կոնկրետ դեպք է։ Եվ ինչն է եղել ձեր նշած քաղաքական ուժի ֆաբուլան։ Եղել է հետևյալը՝ որ իշխանությունը նախկինում այս քրեական գործերը միշտ օգտագործել է, որպեսզի այդ ուժերին պահի կոնտրոլի տակ, մտցնի կոալիցիա և այլն, որովհետև լեգիտիմության խնդիր է ունեցել։ Իսկ մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի, մեզ պետք չէ  քրեական գործերը դարձնել քաղաքական առևտրի առարկա, որ երկու հայտարարություն պակաս անեն կամ մի քիչ խոսելու ձև ընտերն։ Մենք իրենց խոսելու ձևը, ընտրելու ձևը գիտենք, կսովորեցնենք․․․ Ես ասացի՝ իրենք այստեղից չեն էլ խոսա, որովհետև ժողովուրդն իրենց այստեղից վռնդելու է ընդհանրապես։ Նախկինում, երբ կոռուպցիոն գործերը բացհայտվել են, ասել են՝ դե եկեք տեսնենք՝ ով, որտեղ, ինչ։ Երբ փողը դրված է եղել հիմքում, այս ամենի արդյունքը եղել է այն, որ մեկի փողը մի քիչ պակասել է, մեկինը մի քիչ ավելացել է։ Մենք հիմա ասում ենք՝ ոչ, բոլորը փողերը պետք է վերադարձնեն։ Ասել եմ՝ կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք»,- հայտարարեց Փաշինյանը։

lragir.am

Լրահոս
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին