Գլխավոր
18.06.2020

Պետք է ապահովել հավասարակշռություն

Պետք է ապահովել հավասարակշռություն

 

«Մենք աջակցում ենք այս երկու պետություններին (Հայաստան և Մոլդովա)՝ ժողովրդավարական համակարգեր ձևավորելու իրենց ջանքերում։ Մարտահրավերներից մեկը, որը հատկապես վերաբերում է Հայաստանի, բայց նաև Մոլդովայի իշխանություններին, վերաբերում է մի կողմից ժողովրդի ակնկալիքները բավարարելուն և երկրում իրական փոփոխություններ բերելու անհրաժեշտությանը, իսկ մյուս կողմից՝ իրավական կայունության պահանջներն ու օրինականության չափորոշիչները պահպանելու միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելուն»,- ասել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն՝ ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019թ. գործունեության մասին զեկույցը։

Հիշեցնենք, որ համավարակով պայմանանավորված, իշխանությունները հրաժարվեցին սահմանադրական ճգնաժամը հանրաքվեի միջոցով հանգուցալուծելու տարբերակից, որով նախատեսվում էր դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների (բացառությամբ դատավորներ Արման Դիլանյանի և Վահե Գրիգորյանի) պաշտոնավարումը։ Նկատենք, որ հանրաքվեի անցկացման հետ կապված իրենց բացասական վերաբերմունքն էին արտահայտել ընդդիմադիր ֆրակցիաները՝ մատնանշելով, որ Վենետիկի հանձնաժողովը չի տվել փորձագիտական եզրակացություն։ ԼՀԿ-ն նույնիսկ «ապօրինի» որակեց ողջ գործընթացը, իսկ ՀՀԿ-ն՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի, արձանագրել էր, որ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը «մի շարք ասպեկտներով հակասահմանադրական և հակաիրավական է»։

Ավելի ուշ՝ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ՍԴ հարցը օրակարգից չի հանվել և Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ հարցադրումներ են ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Չբացելով փակագծերը՝ նախարարը հայտնել էր, որ հարցադրումները կապված են Սահմանադրության 213 հոդվածին և Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու հետ։

Հատկանշական է, որ հանրաքվեի չեղարկումը և ՍԴ հարցի հնարավոր տեղափոխումը խորհրդարան նույնպես բուռն արձագանքների արժանացավ։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից հնչեցին կարծիքներ առ այն, որ իշխանությունները վախենում են հնարավոր ձախողումից՝ անկում ապրած վարկանիշի պատճառով։ Նման դիրքորոշում այն դեպքում, երբ վարչապետին մեղադրում էին վարակի տարածումն անտեսելու և հանրաքվեին ընդառաջ հավաքներ կազմակերպելու մեջ։ Իսկ արտախորհրդարանական ուժերն ու կրկին ՀՀԿ-ն գուժեցին՝ կարող է առաջանալ մի իրավիճակ, որ տևական ժամանակ Սահմանադրական դատարանը փաստացի գոյություն չի ունենա, որը աղետ է Հայաստանի իրավական և սահմանադրական անվտանգության տեսանկյունից։

Այնուամենայնիվ, Բուքիքիոն շեշտել է, որ Հայաստանում և Մոլդովայում «օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել» և այս շաբաթվա նստաշրջանում հաստատվելու են շուրջ 10 առավելապես «բարդ և զգայուն» կարծիքներ, որոնք, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են Սահմանադրական դատարանի բարեփոխման առաջարկին և Հայաստանում սահմանադրական կարգի տապալման քրեական հանցագործության հարցերին։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին