Հայաստան
18.06.2020

2020 թ. առաջին ամիսներին մահվան դեպքերի թիվը նվազել է. վարչապետը ճիշտ է | fip.am

2020 թ. առաջին ամիսներին մահվան դեպքերի թիվը նվազել է. վարչապետը ճիշտ է | fip.am

 

| Փաստերի ստուգման հարթակ

ՃԻՇՏ

Անցած տարվա և այս տարվա մահացության թվերը տարբեր են, էականորեն ցածր են այս տարվա թվերը. Նիկոլ Փաշինյան:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 14-ին Ազգային ժողովի նիստին հայտարարել էր, որ նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ՝ այս տարի մահացության ցուցանիշի նվազում է եղել։ 

«Մենք ունեցել ենք որոշ ծավալի մահերի նվազում, առհասարակ, համեմատած նախորդ տարվա, մասնավորապես, դրանք պայմանավորված էին մեխանիկական վնասվածքների հետևանքով մահերով, ավտոճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերով, որը բնական էր, որովհետև գործում էին սահմանափակումներ»,- ասել էր Տիգրան Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նույնպես ներկայացրել էր հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր մահերի վիճակագրությունը՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Վարչապետը նշել էր, որ ընդհանուր 400-ով պակաս մահեր են գրանցվել։

«Անցած տարվա և այս տարվա մահացության թվերը տարբեր են, էականորեն ցածր են այս տարվա թվերը, և դա ունի շատ հետաքրքիր պատճառ։ […] Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընդհանուր 400-ով պակաս մահացության թվի վրա: Կորոնավիրուսի պատճառով այլ հիվանդություններով հիվանդ մարդն ավելի շուտ է հոսպիտալացվել, ինտենսիվ է բուժում ստացել, իր վիճակն ավելի լավացել է, թեթևացել է, դրա համար էլ 400-ով պակաս մահ ունենք»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ տարի հունիսի 1-ի դրությամբ քաղցկեղից մահացել էր 2 հազար 307 մարդ, այս տարի նույն ժամանակահատվածում 2 հազար 213 մարդ: Նույնն է եղել շնչառական հիվանդությունների և մյուս հիվանդությունների մահացության ցուցանիշում։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք Հայաստանում մահերի թիվը նվազում է գրանցել նախորդ տարվա համեմատությամբ։

Որքա՞ն մահ է գրանցվել 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին 

Վիճակագրական կոմիտեից Fip.am-ին տրված նախնական տվյալների համաձայն (վերջնական ամփոփում դեռևս չի եղել)՝ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է 11,547 մահվան դեպք։ Ըստ կոմիտեի՝  միայն ապրիլ ամսին մահերի թիվը կազմել է 2156, մայիսին՝ 2102: Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ մարտին կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 4 անձ, ապրիլին՝ 29, մայիսին՝ 125։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին