Հայաստան
18.06.2020

Ավելի քան 20 մլն դրամ տուգանք «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ին մենաշնորհ դիրքի չարաշահման համար և նախազգուշացում` ԱԻՆ-ին. ՏՄՊՊՀ

Ավելի քան 20 մլն դրամ տուգանք «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ին մենաշնորհ դիրքի չարաշահման համար և նախազգուշացում` ԱԻՆ-ին. ՏՄՊՊՀ

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  հարուցված վարչական վարույթի շրջանակում օրենքով արգելված հակամրցակցային գործողությունների համար  նախազգուշացում է կիրառել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նկատմամբ և մենաշնորհ դիրքի չարաշահման համար՝ 20 887 068  ՀՀ դրամի չափով տուգանք «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի նկատմամբ:

Նշված ընկերության հետ 2012 թվականին նախարարությունը կնքել է համագործակցության պայմանագիր, որով ձևավորել է միասնական հսկողական համալիր համակարգ, և դրա շրջանակում ընկերությունը  բացառիկ իրավունքով մատուցել է օպերատորային, ինչպես նաև օբյեկտներում  հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման ինքնաշխատ համակարգերի տեղադրման, սպասարկման և մոնիթորինգի ծառայություններ:

ՏՄՊՊՀ-ն հարկ է համարում նշել, որ վարչական վարույթը հարուցվել է ԱԻՆ-ի գրության  հիման վրա միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքներով:

Վարույթի շրջանակում հանձնաժողովը մասնավորապես արձանագրել է, որ նախարարության կողմից միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման, շահագործման, ծառայությունների մատուցման, մասնավորապես՝ պայմանագրի կնքման և դրա շրջանակում «Սօս Սիսթեմս» ընկերությանը բացառիկ իրավունք տալու, մատուցված ծառայություններից գումար ստանալու  գործընթացները սահմանափակել, կանխել կամ արգելել են տնտեսական մրցակցությունը։

Միաժամանակ  արձանագրվել է, որ «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ն  չարաշահել է մենաշնորհ դիրքը՝ իրացման չհիմնավորված, խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գնի սահմանման և (կամ) կիրառման գործողություններ իրականացնելու միջոցով:

ՏՄՊՊՀ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերացնել արձանագրված օրենքի խախտումը՝ 3-ամսյա ժամկետում ապահովելով տնտեսվարող սուբյեկտների՝ մրցակցային պայմաններով հասանելիությունը միասնական հսկողական համալիր համակարգում ծառայություններ մատուցելու գործընթացին:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան