Facebook

Չվեթինգված դատաիրավական համակարգը ապտակում է արդարադատությանը. Ստյոպա Սաֆարյան

 

Չվեթինգված դատաիրավական (դատարաններ, դատախազություն ու քննչական մարմինների) համակարգը ապտակում է արդարադատությանը ու հայ ժողովրդի արդարադատության պահանջին,- Գ.Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժելու դատարանի որոշումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Իսկ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «բարձր հովանու» ներքո Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի, Արփինե Հովհաննիսյանի, Ռուբեն Մելիքյանի, Արամ Օրբելյանի կրթած, նշանակած դատավորներից ու դատախազներից ուրիշ բան էիք սպասում? Ժամանակին զանգվածային ընտրակեղծիքները առաջին ատյանից մինչև սահմանադրական դատարան անտեսած, ջրած և/կամ ընտրությունները «օրինականացրած», մարտի 1-ով հարյուրավոր քաղբանտարկյալներ դատածներից, Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռներ ծնած քննիչներից, դատախազներից ու դատավորներից այլ բան սպասել կարելի է? Ես որ նրանցից արդարադատություն չեմ սպասել ու չեմ սպասում… #ՎեթինգԼինելուԷ ուշ թե շուտ…»,- նշվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

3 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

3 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

4 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

4 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

5 hours ago