Հայաստան

Կեղծիքի շքահանդեսը ժանտախտի ժամանակ | ՀԺ

 

Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական պրոբլեմը թերեւս կեղծիքի ահավոր մեծ չափաբաժինն է։ Կեղծում են գրեթե բոլորը, ընդ որում՝ այնպիսի եռանդով ու ինքնամոռացությամբ, որ արդեն իրենք էլ են հավատում իրենց ասածներին։ Սրա ամենավառ ապացույցը Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններն են, որոնց առթիվ քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ահավոր աղմուկ են բարձրացրել՝ է՛լ քաղաքական հետապնդում, է՛լ բռնապետության հաստատում, է՛լ Ստալին ու Պինոչետ… Ծառուկյանն էլ ոչ այն է՝ Սալվադոր Ալիենդեն է, ոչ այն է՝ սիբիրյան ճամբարներում հայտնված Օսիպ Մանդելշտամը կամ «անգլիական լրտես» հռչակված որեւէ կուսակցական գործիչ,- գրում է Հայկական ժամանակ-ը:

Իրականում Հայաստանում տեղի է ունենում սովորական, տրիվիալ պայքար հանցավորության դեմ, այսինքն՝ իրավապահները փորձում են բացահայտել նախկինում կատարված աղմկահարույց հանցագործությունները եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Հետեւաբար, միակ հարցը, որն այսօր պիտի ակտուալ լիներ, հետեւյալն է՝ ճի՞շտ են անում իրավապահները, որ այդպիսի գործեր են հարուցում, թե՞ ճիշտ չեն անում։ Հիմա եկեք պատկերացնենք, որ Հայաստանում հանրաքվե է անցկացվում, քվեաթերթիկում էլ ընդամենը մի հարց է՝ «համաձա՞յն եք, որ պետության եւ հասարակության դեմ հանցագործություն կատարածները պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ իրենց քաղաքական կարգավիճակից, զբաղեցրած հասարակական դիրքից ու ֆինանսական կարողություններից»։ Վստահաբար՝ առնվազն 98 տոկոսն «այո» կպատասխաներ, այդ թվում՝ նաեւ այսօր Ծառուկյանի կողքին կանգնած իրավապաշտպանները (բա հո «ոչ» չէի՞ն պատասխանելու)։ Հասկանալի է, որ իրականում նման հանրաքվեի անհրաժեշտություն չկա, որովհետեւ ըստ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների՝ հենց այդպես էլ պիտի լինի, բայց խոսքն այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ հիմա Հայաստանում հենց դա էլ տեղի է ունենում։ Իրավապահները համարում են, որ բավարար փաստեր ունեն Ծառուկյանին լրջագույն մեղադրանքներ առաջադրելու համար (դրանք, հասկանալի է, դեռ պիտի ապացուցվեն կամ հերքվեն դատարանում), եւ համարում են, որ Ծառուկյանի համար որպես խափանման միջոց պետք է ընտրել կալանքը։ Տրամաբանորեն ինչպե՞ս պիտի վարվեին այս իրավիճակում Ծառուկյանի կողմնակիցները, եթե անգամ ներքուստ վստահ են, որ իրենց կուռքը հրեշտակ է եւ կյանքում երբեք ոչ մրջյուն է տրորել, ոչ երթեւեկության կանոններն է խախտել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

editors

Recent Posts

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

16 minutes ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

32 minutes ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

57 minutes ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

1 hour ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

1 hour ago

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

2 hours ago