«Օլիգարխիկ համակարգը մեր երկրում կործանարար է եղել և կա: Շատ պարզ է, թե այսօր ինչ է տեղի ունենում մեր երկրում, բայց, չգիտես ինչու, ուշացած է տեղի ունենում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում ներքաղաքական բուռն զարգացումներին, ԲՀԿ շուրջ ծավալվող իրադարձություններին՝ ասաց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: Նա նաև նկատեց, որ այսօր հնչում են կոչեր, բայց առաջարկներ չկան, գաղափարախոսություն չկա: