Արցախ
23.06.2020

Ադրբեջանի Պաշտպանության նախարարը դժգոհ է հայերի նոր սպառազինությունից

Ադրբեջանի Պաշտպանության նախարարը դժգոհ է հայերի նոր սպառազինությունից

 

Տարիներ շարունակ ժողովրդին հրամցվել էր, որ մենք պատերազմող երկիր ենք և սոցիալական դժվարությունները պետք է անտրտունջ հաղթահարենք, քանի որ բոլոր միջոցները ուղղվում են դեպի պաշտպանական բանակ։ Ապրիլյան քառօրյան լավագույնս արտացոլեց, որ միջոցները ուղղված էին ոչ թե բանակը զինելուն, այլ մի խումբ հարստահարիչների գրպաններ, ովքեր հպարտությամբ են հիշատակում գերժամանակակից սպառազինությամբ մինչև ատամները զինված թշնամուն ետ շպրտած 18-ամյա հերոսներին։

Եվ, քանի որ վերջին օրերին այս թեմայով շահարկումները պարբերաբար հայտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, փորձեցինք հասկանալ՝ ինչպիսի բարելավումներ են կատարվել Զինված ուժերում։

Այսպիսով՝ Կառավարության որոշմամբ 2019թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձը բարձրացվել է։Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ․ ավելացել են շուրջ 26 տոկոսով՝ կազմելով 313,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 247,8 մլրդ դրամի դիմաց։ Զորամասերի ճնշող մեծամասնությունում (80 տոկոսում) իրականացվում է սննդի մատուցման ծառայություն։ Կատարվում է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինման գործընթաց։ Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական դիրքեր։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր։

Համապատասխան որոշմամբ՝ այսուհետ ամեն տարի 500 պայմանագրային զինծառայողների կտրամադրվեն անտոկոս հիփոթեքային վարկեր և մայր գումարի 10 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից։ Ամբողջությամբ կփոխհատուցվեն պայմանագրային զինծառայողների և սպայական անձնակազմի ընտանիքների անդամների բարդ և թանկարժեք բուժօգնության, մասնավորապես՝ սրտի, գլխուղեղի և այլ 16 վիրահատությունների ծախսերը։

Չընդլայնվելով նոր սպառազինության ձեռք բերման մասով՝ նշենք, որ ընդլայնվել է սպառազինությունների քանակը՝ շեշտը դնելով խոցման հեռահարության և բարձրության վրա։ Շատ խոսուն է, որ այս թեմայով օրերս իր դժգոհությունն է արտահայտել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ «Ինձ ոչ ոք չպատասխանեց, թե ինչպես, բայց հայերն իրենց հովանավորների շնորհիվ, ԱՄՆ-ից գնել են ռազմական նշանակության արտադրանք, ու տեղադրել են այդ համակարգերը առաջնագծի երկայնքով»,- ասել է վերջինս CBC TV-ին։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան