Հայաստան
23.06.2020

Գործարար Խաչատուր Սուքիասյանը «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման հետ ոչ մի կապ չունի. ՀՀ կենտրոնական բանկ

Գործարար Խաչատուր Սուքիասյանը «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման հետ ոչ մի կապ չունի. ՀՀ կենտրոնական բանկ

 

Մամուլում կեղծ լուրեր են պտտվում, թե իբր «ՍԻԼ Կոնցեռն»-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանը կապված է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման գործընթացի հետ:

Araratnews.am-ի հետ զրույցի ժամանակ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել էր այս տեղեկությունները, նշելով, որ սա Սուքիասյանների մասին սուտ և կեղծ լուրեր տարածելու առաջին դեպքը չէ։ «Մենք էլ գիտենք սուտ լուրեր տարածողների մասին և գիտենք, թե ովքեր են դրանց տերերը: Հասարակության լայն շերտերն էլ գիտեն, թե ովքեր են դրանց տերերը»,- ասել էր խոսնակը։

Այս թեմայի առնչությամբ Arartnews.am լրատվականը գրավոր հարցում էր  ուղարկել  նաև ՀՀ կենտրոնական բանկ, որպեսզի վերջինս պարզաբանումներ ներկայացնի «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման գործընթացի հետ կապված:

Ստորև ձեզ ենք ներկայացնում գրավոր հարցման ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության պատասխանները։

Ինչո՞ւ է ՀՀ ԿԲ-ն որոշել լուծարել «Հայինկասացիա» ՓԲԸ-ն:

Ընկերությունն իր գործունեությունը սկսել է ծավալել դեռևս 2006 թվականին՝ նպատակ հետապնդելով բանկային համակարգի կայացմանը զուգընթաց զարգացնել նաև ինկասացիոն ծառայությունների մատուցման շուկան, ապահովելով անխափան դրամաշրջանառության կազմակերպումը: Ներկայում ինկասացիոն ծառայությունների շուկան կայացած է, համապատասխան ընկերությունների քանակը զգալիորեն ավելացել է, ինչով էլ դրամաշրջանառության կազմակերպման խնդիրը կարելի է համարել ապահովված: Ուստի, նկարագրված հանգամանքների ուժով ՀՀ կենտրոնական բանկի հետագա ներգրավվածությունը նշված ոլորտում դիտվել է աննպատակահարմար:

 Ի՞նչ կապ ունի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ լուծարման այս գործընթացի հետ: Մամուլում շրջանառվում է նրա անունը:

«Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման գործընթացը սկսվել է ընկերության միակ բաժնետիրոջ որոշմամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի՝ լուծարումը ընկերության գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձի անցնելու: Ուստի՝ ընկերության լուծարման նպատակով ձևավորված է լուծարային հանձնաժողով, որի կողմից իրականացվում է ընկերության լուծարումը: Գործարար Խաչատուր Սուքիասյանը ընկերության լուծարման հետ կապ չունի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան