Հայաստան
23.06.2020

Հայտնագործվել է հերպես վիրուսի հակամիջոցը, հերթը կորոնավիրուսինն է

Հայտնագործվել է հերպես վիրուսի հակամիջոցը, հերթը կորոնավիրուսինն է

 

COVID-19-ի առաջացրած համավարակը աննախադեպ մարտահրավեր էր քաղաքակրթական արդի համակարգին և համաշխարհային գիտական մտքին, որն այսօր լծված է հակավիրուսային միջոցի ստեղծման բարդագույն խնդրի լուծմանը: Դիտորդի կարգավիճակում չէ նաև գիտական մտքի հայաստանյան հատվածը: Դեռևս փետրվարի կեսերից «Սիգարոն» ընկերության գիտական փորձառու ներուժը, որը շուրջ երկու տասնամյակ պարբերաբար նորամուծություններ է մշակում, ամբողջ  թափով ձեռնամուխ է եղել իր նպաստը բերելու հակավիրուսային միջոցի ստեղծման համամարդկային ջանքերին:

Մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում «Սիգարոն» ընկերության  մասնագետների կողմից մշակվել  է  բուսական  հիմքով  հակավիրուսային  միջոց, որի փորձարկումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար Կենսաբանության Ինստիտուտում  առողջության  համար  չափազանց վնասակար  վիրուսների շարքին դասվող «Հերպես» վիրուսաընտանիքի  HHV-1 վիրուսի նկատմամբ,  որի հակամիջոցը ևս առ այսօր գտնված չէ:

Ըստ կենսաբանական գիտությունների դոկտոր, բժշկական գիտությունների թեկնածու,պրոֆեսոր Զավեն Կարալյանի, ում գլխավորությամբ կատարվել են փորձարկումները, արձանագրվել են անհավանական  դրական արդյունքներ՝  բուժական և պրոֆիլակտիկ ազդեցության առումով: Բուսական հիմքով հակավիրուսային միջոցը տոքսիկ ազդեցություն չունեցող չափաբաժնով ճնշում է վիրուսի ակտիվությունը քսանչորս ժամով և խթանում է իմունային համակարգի աշխատանքը՝ քառասունութ ժամվա ընթացքում բարձրացնելով ինտերֆերոնների քանակը, և երկակի հիմնավոր ազդեցությամբ հանգեցնում է հիվանդության արագ հաղթահարմանը:

«Սիգարոն» ընկերության մասնագետների կողմից ստեղծված բուսական հիմքով հակավիրուսային միջոցը, ըստ էության, գլոբալ նշանակության բացահայտում է, որը դառնալու է շրջադարձային հանգրվան առողջապահական  համաշխարհային  համակարգի համար՝  բարերար ներգործություն  թողնելով  միլիոնավոր  մարդկանց  առողջության վրա: Հուսադրող այս հենքի վրա այժմ փորձարկումներ են արվում՝ որոշելու հակավիրուսային միջոցի ազդեցությունը COVID-19 վիրուսի նկատմամբ,  որի արդյունքներով պայմանավորված կշարունակվեն  COVID-19-ի հակամիջոցի  ստեղծմանն  ուղղված աշխատանքները:

ՍԻԳԱՐՈՆ ՍՊԸ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան