Հայաստան
24.06.2020

«Հեղափոխության պահապան» թե՞ շարքային ինքնակոչ

«Հեղափոխության պահապան» թե՞ շարքային ինքնակոչ

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 21-ին ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով ծեծի են ենթարկել Հայկ Ստեփանյանին՝ հայտնի որպես «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր։

Տեղին է ասել՝ լինելու բանը մի օր լինելու էր, քանզի այս նախաձեռնության կամ խմբակի, կամ «լավ տղերքի» գործելաոճը նմանատիպ վերջաբանի մասին վաղուց էր գուժում։ Թերևս պետք է պարզել, թե ո՞վ է լիազորել «պահապան հրեշտակներին» «սամասուդ» իրականացնել և վարկաբեկել իրական հեղափոխությունը։

Հատկանշական է, որ դեպքի պաշտոնական վարկածն անգամ կասկածներ է առաջացնում՝ ինչպե՞ս է ստացվել, որ 40 հոգով հենց այնպես հարձակվել են մի «օրենքի պահապանի» վրա, որ չգիտես ինչու կեսգիշերին մոտ հայտնվել է Տիչինայի փողոցում։ Հարկավ՝ մեզ հասած ուշագրավ տեղեկություններով ծեծին նախորդել է հետաքրքիր նախաբան։

Պարզվում է՝ դեռ կեսօրին, ինչպես ժողովուրդն է ասում, «քեֆները հազար» Աշտարակի ձորի կողմից եկող «պահապանները» իրենց իրավունքների սահմանում են համարել կանգեցնել մայրուղով ընթացող նիվա մակնիշի ավտոմեքենան, որում եղել են երիտասարդներ և, մեղմ ասած, հանդիմանել արագ ընթացքի համար։ Երիտասարդները հակադարձել են, որ վարում են թույլատրելի արագությամբ և հաշվետու չեն վերջինների առաջ։ Ծավալված վիճաբանության ընթացքում ինքնակոչ «իրավապահներին» միացել են մի քանի այլ ավտոմեքենաներով երիտասարդներ և ծեծի են ենթարկել նիվայի ուղևորներին։ Հնարավոր է, որ այստեղ ամեն բան ավարտվեր, սակայն Հայկ Ստեփանյանը որոշել էր սկսածն ավարտին հասցնել երեկոյան, ուստի կրկին զանգահարել է հակառակ կողմի մասնակիցներից մեկին և հանդիպում է պահանջել։ Արդյունքում՝ ծեծված Ստեփանյանը ստիպված է եղել դիմելու Ոստիկանություն, քանի որ ինքը պարզապես ՀՀ շարքային քաղաքացի է։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան