Հայաստան
24.06.2020

Տոհմային տավարաբուծական նոր ֆերմա Ջերմուկում. Տիգրան Խաչատրյանն այցելել է «Երեմյան Փրոջեքթսի» ֆերմա

Տոհմային տավարաբուծական նոր ֆերմա Ջերմուկում. Տիգրան Խաչատրյանն այցելել է «Երեմյան Փրոջեքթսի» ֆերմա

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն այցելել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա՝ ծանոթանալու արտադրության գործընթացին և ծրագրերին։

Նախարարն ու փոխնախարարը շրջայց են կատարել անասնապահական համալիրի կաթնատու և մսատու կովերի ֆերմաներ, որտեղ պահվում և բուծվում են մաքրացեղ անգուս, ֆլեկվի և հոլշտեյն տոհմային բարձրարժեք գենետիկայով խոշոր եղջերավոր կենդանիներ, ծանոթացել կենդանիների բարեկեցության, խնամքի, կերակրման, վերարտադրության պայմաններին, «Yeremyan Products» ապրանքանիշի կաթի, կաթնամթերքի և մսամթերքի արտադրության գործընթացին:

Ընկերության մասնագետները նախարարին ներկայացրել են բարձրորակ կաթի արտադրության ողջ գործընթացը՝ նշելով, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեության հիմքում «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգն է, որի միջոցով ընկերությունը վերահսկում է մթերքի արտադրության ամբողջ ցիկլը՝ սկսած կենդանիների ներմուծումից, կերի մշակումից մինչև արտադրություն և մատակարարում: Հայեցակարգի կարևոր մաս է կազմում ֆերմայի կենդանիների կերակրման գործընթացը:

Նախարարին ներկայացվել է նաև, որ ֆերմայում իրականացվում է մեքենայացված կիթ. կովերի մաքուր, ախտազերծված կաթն անմիջապես խողովակներով հոսում է դեպի փակ սառնարան՝ այդպիսով զերծ մնալով արտաքին միջավայրի հետ շփումից և պահպանելով համային ու հոտային որակական հատկանիշները: Համապատասխան ջերմաստիճանը պահպանելով` հատուկ մեքենայով կաթը տեղափոխվում է «Արցախ» խոհանոց-գործարանի կաթի վերամշակման արտադրամաս, որտեղ անցնում է անհրաժեշտ մշակումները՝ պաստերիզացումից մինչև փաթեթավորում:

Մասնագետները նշել են, որ կաթի որակի ապահովման գործում մեծ դեր ունի կենդանիների  կերակրման գործոնը. հիդրոպոնիկ համակարգով աճեցված  թարմ կանաչ  կերի և առվույտի վիտամիններով ու ֆերմենտներով հարուստ խառնուրդը հատուկ կերախոհանոցում վերամշակում անցնելուց հետո մատակարարվում է կենդանիներին: Ֆերմայում ավտոմատացված է նաև կերի բաժանումն ու կերակրման գործընթացը:

Շրջայցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են գյուղատնտեսության ոլորտում ընկերության ներդրումային ծրագրերին, ֆերմերային տնտեսությունների նախագծերի զարգացման հեռանկարներին և ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը:

Դավիթ Երեմյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ հատկապես այս ժամանակահատվածում կարևոր է զարկ տալ գյուղատնտեսական ծրագրերին և գործարարների ուշադրությունը հրավիրել այս հեռանկարային ոլորտի վրա։ «Ընդհանուր առմամբ այս ծրագրի համար 7-8 մլն դոլարի ներդրում  է պահանջվել, որից 600,000 դոլարը պետական սուբսիդավորում է։ 2018-2019 թթ. գյուղատնտեսության ոլորտում այս ներդրումների իրականացման շնորհիվ մեկնարկեցինք ֆերմերային տնտեսությունների 2 խոշոր նախագիծ՝ գործարկեցինք խոզաբուծական և տոհմային տավարաբուծական ֆերմաները: Ձեռք բերեցինք մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիներ և սկսեցինք կաթի և կաթնամթերքի արտադրությունը: Ներկա պայմաններում գործարարների համար ավելի խելամիտ է ներուժն ուղղել դեպի  հեռանկարային և զարգացման տեսլական ունեցող ոլորտներ, և այս տեսանկյունից ավելի եմ կարևորում հատկապես գյուղատնտեսության զարգացումն ու օրինակելի ֆերմերային տնտեսություններ հիմնելը: Մենք ունենք այս ճյուղը թռիչքաձև զարգացնելու բոլոր հնարավորությունները՝ շնորհիվ ներդրված ճիշտ կառավարման համակարգի ու բիզնես տեսլականի»․ – ասել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրենը:

Նախարար Տիգրան Խաչատրյանն, ամփոփելով այցն, ընդգծել է․ «Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ մրցունակությունն առաջին հերթին արտադրողականություն է և առանց արտադրողականության շահութաբեր գործունեություն վարել հնարավոր չէ: Սա հենց այն օրինակն է, երբ այդ բոլոր հարցերը համատեղված են: Այս օրինակը պետք է շատ դեպքերում հասանելի լինի այն տնտեսությունների համար, որոնք ցանկանում են նույն ճանապարհն անցնել։ Կարևոր է, որ տնտեսությունը նախատեսում է առաջիկա ամիսների իր գործունեության ընթացքում առաջարկել նաև տոհմային կենդանիներ, ինչը իրական հնարավորություն կդառնա այն տնտեսությունների համար, որոնք․ առավելությունները տեսնելով և գնահատելով, մտադիր են իրենց տնտեսությունները վարել: Իսկ մենք մեր ծրագրերով շարունակում ենք աջակցել նաև տոհմային անասնաբուծությանը, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում վարկավորել արտոնյալ վարկերով` կիրառելով այս տարվա ընթացքում 0 տոկոս տոկոսադրույքը:

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, կիսվելով այցի տպավորություններով, նշել է, որ ուրախ է արձանագրել, որ այս տնտեսությունը նաև ակտիվ համագործակցում է պետական օժանդակության ծրագրերով և արդեն իսկ ունի արդյունքներ․ 207 գլուխ տոհմային մաքրացեղ կենդանիներ են ներկրվել տնտեսություն, որից 175 գլուխ ֆլեկվի ցեղատեսակի և 33 գլուխ անգուս ցեղատեսակի։ Փոխնախարարի խոսքով՝ այսօր իրենք համոզվեցին, որ ֆերմայում տեղայնացված է և կիրառվում է միջազգային լավագույն փորձը: Տիգրան Գաբրիելյանը նաև ընդգծել է ընկերության առավելություններից մեկը՝ ֆերմայի կթի սրահում իրականացվող մեքենայացված կիթը, ինչը որակյալ կաթի արտադրության համար հիմնական երաշխիքն է:

Լրահոս
Գյումրիի 102-րդ ռազմաբազան պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակում․  Փաշինյան
16:58
Գյումրիի 102-րդ ռազմաբազան պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակում․ Փաշինյան
SMS-ը հաղորդակցության ձև է. վարչապետ
16:11
SMS-ը հաղորդակցության ձև է. վարչապետ
Ով ես դու, որ ուզում ես վախի մեջ պահել մեր ժողովրդին. Թաթոյան
15:22
Ով ես դու, որ ուզում ես վախի մեջ պահել մեր ժողովրդին. Թաթոյան
Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին
15:05
Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին
Սահմանադրական մեծամասնություն ունենալն իրատեսական է․ վարչապետ
14:59
Սահմանադրական մեծամասնություն ունենալն իրատեսական է․ վարչապետ
Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը վերահաստատում է խաղաղության մեր ձգտումը. Հաջիև
14:58
Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը վերահաստատում է խաղաղության մեր ձգտումը. Հաջիև
Ընտրությունները աշխարհաքաղաքական համատեքստ չունեն․ Նիկոլ Փաշինյան
14:44
Ընտրությունները աշխարհաքաղաքական համատեքստ չունեն․ Նիկոլ Փաշինյան
Մարտի 1-ը Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է. Նիկոլ Փաշինյան
14:22
Մարտի 1-ը Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է. Նիկոլ Փաշինյան
Մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է. Սամվել Կարապետյան
14:12
Մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է. Սամվել Կարապետյան
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան
13:42
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան
Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում
13:22
Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում
Պետական աջակցությամբ հնարավոր կլինի ձեռք բերել մինչև 1000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի
13:19
Պետական աջակցությամբ հնարավոր կլինի ձեռք բերել մինչև 1000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի
Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է
12:40
Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է
Գծերում 600-ից ավել ավտոբուսից կա. քաղաքապետ
12:38
Գծերում 600-ից ավել ավտոբուսից կա. քաղաքապետ
Իրանը սպառնում է ԱՄԷ-ին՝ Իսրայելի հետ «դավադրության» համար
12:09
Իրանը սպառնում է ԱՄԷ-ին՝ Իսրայելի հետ «դավադրության» համար