Ինչպես հայտնում է Armlur.am-ը, լրատվականի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հայտնել է, որ կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել եւ պատասխանը դրական է՝ հավելելով, որ իրեն հրաշալի է զգում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ևս վարակվել է կորոնավիրուսով, թեստի պատասխանը երեկ է եկել: Հիշեցնենք, որ իշխող խմբակցության այլ պատգամավորներ էլ մեկուսացած են:

















