Գլխավոր
24.06.2020

Փաստորեն երրորդ ճանապարհ գտնվեց

Փաստորեն երրորդ ճանապարհ գտնվեց

 

Եվ այդուամենայնիվ, ԼՀԿ-ն՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, գտավ երրորդ ճանապարհը՝ կդիմի Սահմանադրական դատարան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունն ավարտվելուց հետո։

«Հենց այն օրը, որ խորհրդարանը քննարկում էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է արել և որոշում է ընդունել, որ երկրորդ նախագահին առնչվող գործն իրենք կքննեն հուլիսի 7-ին, այսինքն ինչ-որ ժամկետ է առաջ բերվել՝ կասեցված գործը հանվել է և նշանակվել է օր։ Հենց այն օրը, երբ այստեղ քննարկվում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը»,- նշում է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ երեկ Քոչարյանի փաստաբանական խմբից հարցազրույցում ասել են՝ սա արվում է, որ միջամտություն լինի ՍԴ-ում քննվող գործի հետ կապված։

Փաստորեն՝ երեկ ՍԴ դատավորների և Հրայր Թովմասյանի պնդումներն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանին վերաբերվող հարցն օրակարգում ավելացվել է միայն հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակվելուց հետո և օրենքի համաձայն Դատարանը պարտավոր է անհապաղ վերսկսել կասեցված գործը, հավատ չեն ներշնչել լուսավորներին, ինչն էլ հանգեցրել է նման որոշման։

Մարուքյանի խոսքով՝ իրենք երբեք Քոչարյանի գործի մասով չեն խոսել, թույլ են տվել, որ իրավական գործընթացներն իրենց հունով ընթանան և քննարկումների արդյունքում որոշել են ՍԴ դիմել հուլիսի 7-ից հետո։ Նա նկատում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննվում է գրավոր ընթացակարգով, որը նախատեսում է շատ արագ որոշում, իսկ խմբակցությունները կաշկանդված չեն ժամկետներով, ուստի խմբակցությունը կաշխատի դիմումի վրա և կդիմի ՍԴ միայն երկրորդ նախագահի գործով նիստից հետո։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան