Հայաստան
24.06.2020

ԲՀԿ-ի ջանքերը չարդարացվեցին

ԲՀԿ-ի ջանքերը չարդարացվեցին

 

Փաստորեն ԲՀԿ-ի շտապողականությունը հեչ կապ չուներ երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու հետ։ Այսպիսի տպավորություն է ստեղծվում ԲՀԿ պատգամավորների այսօրվա արձագանքները դիտարկելուց հետո՝ ամեն ինչ արվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու և գործի քննությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար (ստորագրահավաք, երկար բանակցություններ պատգամավոր գործընկերների հետ), որին պետք է միանար նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, բայց նախընտրեց չմիանալ։

Իսկ որ ՍԴ դիմելու հարցում հուլիսի 7-ի նիստը շատ է կարևորվել, պարզ է դառնում ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ «Ա1+»-ի հետ զրույցից։ Պատգամավորը շեշտել է, որ հուլիսի 7-ից հետո դիմելն անիմաստ է, քանի որ «իրենք իրենց սովորության համաձայն կարող են արտահերթ նիստ գումարել, անմիջապես բերել իրենց ուժերով մի քանի հոգի նշանակել ՍԴ անդամ, հետևաբար՝ դրանից հետո ՍԴ դիմելն անիմաստ է»։

Չդիմացավ և Նաիրա Զոհրաբյանն էլ «հանդիմանեց» էս ամենի «ամենամեծ մեղավորին»՝ աղմկահարույց օրենքը ստորագրած Արմեն Սարգսյանին։ Վերջինս նկատում է՝ նախագահը «մի քանի ոսկե հնարավորություն ուներ ապացուցելու, որ տարբերվում է ղեկավարման գեղցի ու հիստերիկ տեսակից», բայց նախընտրեց «դասալիքի» ճանապարհը…

Ուշագրավ է, որ թեև Ծառուկյանին պատկանող կուսակցությունը խոսակցությունների մակարդակում միշտ կապվել է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, բարգավաճները հիմնականում խուսափել են նախագահի դատավարության մասով մեկնաբանություններ անելուց՝ պատճառաբանելով, որ գործը գտնվում է իրավական տիրույթում։ Սակայն վերջին իրադարձությունները կարծես թե ընձեռեցին հնարավորություն վերջիններին ընդգծված ընդդիմադիր կեցվածք ընդունելու, այդ թվում նաև Քոչարյանին «քաղհալածյալ» ճանաչելու համար։ Ուստի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված գործընթացները հարմար առիթ կարող էին դառնալ փոքրիկ, բայց ծանրակշիռ միջամտություն անելու համար։ Ինչևէ՝ գործադրված ջանքերը չարդարացվեցին, բայց միանշանակ նկատվեցին համապատասխան շրջանակների կողմից։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան