Հայաստան
25.06.2020

Ընդդիմության՝ դիմակներ չկրելու արդարացումները

Ընդդիմության՝ դիմակներ չկրելու արդարացումները

 

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, թեև կառավարությունը պահանջում է դիմակներ կրել՝ հիմնավորելով, որ դա կենսական անհրաժեշտություն է, այսուհանդերձ կան քաղաքացիներ, որոնք անտեսում են պարետի որոշումները: Ցավալի է, որ այդ քաղաքացիները հաճախ լինում են պատգամավորներ, ավագանու անդամներ, մի խոսքով մարդիկ, որոնք պետք է օրինակ ծառայեն ուրիշների համար:

Երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անջատեց ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի խոսափողը՝ հիմնավորելով, որ նա դիմակ չկրելով վտանգում է ուրիշների կյանքը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս բազմիցս տուգանվել է դիմակներ չկրելու համար, սակայն շարունակում է անել նույնը:

Ցավալի է, որ դիմակ կրելու երևույթը դարձել է ընդդիմության ձեռքին շահարկման առարկա, և մարդիկ, վնասելով իրենց և իրենց մտերիմների առողջությունը, դիմակների հակաքարոզչություն են իրականացնում: Ընդդիմության ներկայացուցիչները շահարկում են այն փաստարկը, որ դիմակ կրելը առաջացնում է թոքերի սունկ կամ հիպոքսիա, սակայն մինչ այժմ որևէ գիտական ապացույց չկա, որ դա այդպես է:

Կարող ենք արձանագրել մեկ այլ քարոզչական աղետ, երբ ընդդիմությունը փորձում է դիմակ կրող քաղաքացիներին պիտակավորել որպես «զոմբիների»: Եթե ուշադրություն դարձնենք, ապա ընդդիմադիր մեդիայի եթերում գրեթե չենք տեսնի դիմակ կրող քաղաքացիների: Ժողովրդի կողմից բարձր լեգիտումություն ունեցող իշխանության ներկայացուցիչների որոշումները չպետք է շահարկման առարկա դառնան, առավելևս եթե դրանք վերաբերում են մարդկանց կյանքին և առողջությանը:

Հարկ է գիտակցել, որ Հայաստանը ո՛չ առաջին և ո՛չ էլ վերջին երկիրն է, որտեղ պարտադիր է դիմակ կրել, և սա այն որոշումներից է, որին պարտավոր են հետևել բոլորը՝ անկախ իրենց վերաբերմունքից և քաղաքական հայացքներից:

Եթե ժամանակին չսթափվենք, հետո ուշ է լինելու:

Նելլի Խաչատրյան

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան