Հայաստան
26.06.2020

SuperAnnotate-ը 3 միլիոն դոլար ներդրում է ստանում համակարգչային տեսողության ոլորտը հեղաշրջելու համար | starthub.am

SuperAnnotate-ը 3 միլիոն դոլար ներդրում է ստանում համակարգչային տեսողության ոլորտը հեղաշրջելու համար | starthub.am

 

| starthub.am

Սաղմնային ներդրման շրջափուլում (seed round) SuperAnnotate-ը 3 միլիոն դոլարի ֆինանսավորում է ստացել Point Nine Capital-ի, Runa Capital-ի եւ Fathom Capital-ի կողմից։ Այս փուլում մասնակցում էին նաեւ նախորդ ներդրողները՝ Berkeley SkyDeck Fund-ը եւ Plug and Play Ventures-ը: SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման ինժիներների եւ անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված արհեստական բանականությամբ օժտված անոտացիոն հարթակ է։

SuperAnnotate-ը ամբողջովին ապահովում է նկարների անոտացիայի գործընթացների կառավարումը մեքենայական ուսուցման ինժիներների եւ անոտացիա իրականացնող թիմերի միջեւ: SuperAnnotate-ի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչեւ տասն անգամ արագ՝ միեւնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտության առաջատար մակարդակը: Փետրվարին օնլայն հարթակի թողակումից ի վեր ընկերությունն արդեն գրավել է ավելի քան 3000 օգտատեր համակարգչային տեսողության բնագավառի ավելի քան 100 ընկերություններից ինչպես նաեւ անոտացիոն ծառայություններ մատուցողներից:

SuperAnnotate-ի կառուցած հարթակը ապահովում է համապարփակ (ամբողջական) համակարգեր օգտատիրոջ, տվյալների եւ որակի կառավարման համար` համակցված մեքենայական ուսուցման առաջադեմ գործիքների հետ։ Այդպիսիք են իտերացիոն մոդելի վարժեցումը (Iterative model traianing), օբյեկտների կանխատեսումը եւ ընկերության արտոնագրված սեգմենտացիայի տեխնոլոգիան`ինչը բերում է փիքսել ճշգրիտ անոտացիայի գործառույթների բազմակի արագացման։

Բացի այդ, հարթակը ընկերություններին հնարավորություն է տալիս փորձնական նախագծեր ուղարկել SuperAnnotate-ի գործընկեր անոտացիոն թիմերին ընդամենը մեկ քայլով: Այդպիսով, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընկերությունները կարող են ընտրել համապատասխան անոտացիոն գործընկեր ըստ գին/որակ/ժամանակ պահանջի։ Մինչ SuperAnnotate-ի գործունեության սկիզբը, այս գործընթացը ամիսների թեստավորում եւ բանակցություններ էր պահանջում:

Անոտացիայի արդյունքում մշակված տվյալները կարեւորագույն նշանակություն ունեն ինքնագնաց ավտոմեքենաների, մանրածախ առեւտրի, առողջապահության եւ այլ ոլորտների առաջխաղացման համար։ Ակնկալվում է, որ անոտացիոն գործիքների շուկան մինչեւ 2027 թվականը կհասնի 2,57 միլիարդ դոլարի արժողությանը: Արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման ծրագրերի զգալի մասում տվյալների նախապատրաստումը եւ ինժիներական աշխատանքները ստանձնում են ժամանակի ավելի քան 80%-ը:

Կալիֆորնիայի համալսարանի (Բերկլիի) մեքենայական ուսուցման առաջատար գիտաշխատող եւ պրոֆեսոր Pieter Abbeel-ը, ով նաեւ ընկերության խորհրդատուներից է, հայտարարել է. «Այս դժվարին ժամանակաշրջանում այդպիսի մեծ ներդրում ստանալու ունակությունը վկայում է SuperAnnotate-ի տեխնոլոգիայի արժեքի մասին, որը նրանք ապահովում են սեմանտիկ սեգմենտացիայի մեջ, եւ վերջինիս կարողությունը զգալիորեն բարձրացնելու անոտացիոն աշխատանքների արդյունավետությունը»:

Միաժամանակ, Shareme Roomy-ը՝ տվյալների պիտակավորման մաշտաբային ծառայության Acme AI-ի գործադիր տնօրենը, ասում է. «Համեմատ նմանատիպ այլ հարթակների՝ SuperAnnotate ի ալգորիթմը հնարավորություն է տալիս անոտատորներին աշխատել շատ ավելի արագ առանց սխալներ թույլ տալու: Նրանց արտոնագրված սմարթ սեգմենտացիոն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս մի քայլով կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնք նախկինում պահանջում էին շատ ժամանակ եւ ճշգրտություն, եւ սա ֆենոմենալ է»:

«Հրապարակվելով ընդամենը երեք ամիս առաջ՝ մենք չափազանց ոգեւորված էինք մեր հարթակի՝ հազարավոր մեքենայական ուսուցման ինժիներների եւ մեծ անոտացիոն թիմերի կողմից բարձր մակարդակի ընդունելությունից», – ասում է SuperAnnotate-ի գլխավոր տնօրեն Տիգրան Պետրոսյանը: «Սա ապացուցում է, որ մենք ստեղծում ենք յուրահատուկ մի բան, որը հաճախորդները գնահատում են: Դա մեզ դարձնում է շատ հպարտ եւ էլ ավելի է պարտավորեցնում տքնաջան աշխատել մեր համայնքին բավարարելու համար»:

«Point Nine-ում մենք արդեն 10 տարի է ինչ ներդրումներ ենք անում ոլորտում արդիական գործիքներ ստեղծող ընկերությունների մեջ, աջակցում ենք այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Contentful-ը CMS ոլորտում, կամ Algolia-ն որոնման ոլորտում: Մենք հավատում ենք, որ սկսելով անոտացիայից՝ SuperAnnotate-ը կարող է դառնալ հաջորդ սերնդի ծրագրային ապահովման կարեւորագույն մասը իր ներկառուցված ընկալման հնարավորությունների շնորհիվ: Մենք հպարտ ենք, որ այդ ճանապարհորդության փոքր մասն ենք»:

SuperAnnotate-ի մասին SuperAnnotate-ը հիմնադրվել է 2018 թ.-ին՝ երկու եղբայրների կողմից, ովքեր եվրոպական լավագույն համալսարանների ասպիրանտուրաներում ուսումը թողել են ամենաարագ եւ սմարթ անոտացիոն գործիքը ստեղծելու համար: SuperAnnotate-ի սմարթ սեգմենտացիայի տեխնոլոգիան, որը մշակվել է համահիմնադիր եւ տեխնոլոգիական գծով տնօրեն Վահան Պետրոսյանի կողմից Շվեդիայի KTH Royal Technology Institute-ի ասպիրանտուրայում սովորելու տարիներին, դարձել է ընկերության կառուցած հարթակի առաջին առանձնահատկությունը: Այսօր SuperAnnotate-ը հանդիսանում է ոլորտի ամենահզոր անոտացիոն պլատֆորմը, որը կամուրջ է ստեղծում աշխատանքի լիարժեք ավտոմատացման եւ կայծակնային արագ ու խիստ ճշգրիտ մեքենայական ուսուցման գործիքների միջեւ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.superannotate.ai:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան