Հայաստան
27.06.2020

Սիրելի «բնիկներ», խնդրում եմ հարցը դիտարկել ոչ միայն ձեր ընտանեկան բյուջեի տեսանկյունից. Վարազդատ Կարապետյան

Սիրելի «բնիկներ», խնդրում եմ հարցը դիտարկել ոչ միայն ձեր ընտանեկան բյուջեի տեսանկյունից. Վարազդատ Կարապետյան

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր «բնիկ երևանցիները» ֆեյսբուքում ակցիա են սկսել՝ բողոքելով գույքահարկի գծով նոր կարգավորումների դեմ։
Բազմաթիվ սիրված ու հարգված մարդիկ կարծում են, որ գույքահարկի բարձրացումը կբերի իրենց ունեզրկմանը։
Մի քանի հարց այս ակցիայի մասնակիցներին՝

֊ որ գրում եք «բնիկ երևանցի», ի՞նչ ի նկատի ունեք, ձեր ծնողները կամ պապերը ո՞ր գյուղից են։

֊ Տեղյա՞կ եք արդյոք, որ սահմանամերձ գյուղում կամ քաղաքում երեխան հաճախում է մանկապարտեզ, որի տարեկան վճարը մոտ 60.000 դրամ է, իսկ Երևանում մանկապարտեզները անվճար են։

֊ Տեղյա՞կ եք, թե որքան գումար է կառավարությունը հատկացնում Երևան համայնքին, որ քաղաքի հատկապես կենտրոնը լինի այնպիսին, ինչպիսին որ կա։ Իսկ տեղյա՞կ եք, թե որքան է հատկացնում սահմանամերձ Բերդ համայնքին։ Կարծում եք, որ »բնիկ երևանցիները» ինչ֊որ բանով առավե՞լ են բնիկ շամշադինցիներից, խաշթառակցիներից, այգուտցիներից…

֊ Եթե բնակարանը Ազատամուտում է կամ Երևանում՝ Մաշտոցի պողոտայի վրա, կարծում եք, որ նույն գումարո՞վ պետք է հարկել այս գույքը։ Կիրառվող կարգավորմամբ Ազատամուտի բնակարանի համար գույքի տերը կվճարի օրինակ 5000 դրամ տարեկան, իսկ Մաշտոցի պողոտայում նույն մակերեսն ունեցող բնակարանի տերը՝ 100.000 դրամ։ Կարծում եք, որ սա անարդա՞ր մոտեցում է։

֊Պատկերացնու՞մ եք, թե “բնիկ երևանցիներից” որքան ավել գումար են ծախսում Սյունիքի մարզի բնակիչները, որ իրենց երեխաները օգտվեն որակյալ կրթական կամ առողջապահական ծառայություններից, որոնք, ցավոք, կենտրոնացած են Երևանում։

֊ Գիտե՞ք, արդյոք, որ էս պետության բյուջեն սահմանափակ է և ամեն ինչի համար մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք վճարել։ Եվ վճարել ավել, եթե մեր պայմանները անհամեմատ ավելի լավն են, քան ուրիշ քաղաքացիներինը։ Սա կստեղծի հնարավորություն, որ Բերդի ճանապարհները վերանորոգվեն, Սիսիանի հիվանդանոցի համար նոր սարքավորում գնեն, Բերքաբերի մանկապարտեզը վերանորոգեն, որ սվարանցցի երեխան, որ երազում է ջութակ նվագել, հանկարծ այդ հնարավորությունը ստանա։

֊ Եթե ձեր 10 մլն դրամանոց մեքենայի համար դուք՝ բնիկներդ, հիմա վճարում եք, օրինակ, 80000 դրամ գույքահարկ, ինչու պետք է նման գումար չվճարեք ձեր 100 մլն դրամանոց բնակարանի համար։

Այսուհանդերձ, էական խնդիր կա։

Երևանի կենտրոնում բնակվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ բնակարանները ստացել են դեռևս Խորհրդային Միության տարիներին, հիմա թոշակառու են կամ սոցիալապես վատ պայմաններում։

Այս խնդրի լուծումը նախատեսված է։ Համայնքի ավագանին կարող է իր կողմից հավաքվող ամբողջ գույքահարկի 10%֊ի չափով արտոնություն տալ խոցելի խմբերին՝ նրանց համար զեղչելով կամ ընդհանրապես զրոյացնելով վճարվող հարկի գումարը։ Այսպիսով, տատիկ֊ պապիկների հարցը կլուծվի և նրանք կշարունակեն ապրել իրենց համար այնքան հարազատ դարձած բակում, համայնքում, հարևանների հետ։

Իսկ մնացած բոլոր դեպքերում, սիրելի «բնիկներ», խնդրում եմ հարցը դիտարկել ոչ միայն ձեր ընտանեկան բյուջեի տեսանկյունից։

Հ.Գ. Իսկ երբևէ տեսե՞լ եք, թե ինչ տեսք ունի բազմաբնակարան շենքի մուտքը, օրինակ, Վարդենիսի բանավանում։

Լրահոս
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
16:42
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
16:21
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:14
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:09
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
16:03
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
15:34
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Թուրքիայի կողմից S-400-ի վաճառքը թեման չափազանց զգայուն թեմա է․ Պեսկով
15:13
Թուրքիայի կողմից S-400-ի վաճառքը թեման չափազանց զգայուն թեմա է․ Պեսկով
Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել
14:44
Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ԳՇ պետը զեկուցում է նոր ճաշարանի մասին.  Խաչատրյան
14:26
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ԳՇ պետը զեկուցում է նոր ճաշարանի մասին. Խաչատրյան
Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Զոհրաբյան
14:10
Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Զոհրաբյան
Եթե 2021-ին մենք հայտարարեինք, որ հաղթել ենք ու գնայինք կառավարության շենք, ինչ կլիներ կոնկրետ իմ հետ. ճիշտ նույնը. Քոչարյան
13:46
Եթե 2021-ին մենք հայտարարեինք, որ հաղթել ենք ու գնայինք կառավարության շենք, ինչ կլիներ կոնկրետ իմ հետ. ճիշտ նույնը. Քոչարյան
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
13:43
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր գործողությունները անվանել է «Ապտակ»
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր գործողությունները անվանել է «Ապտակ»
Պուտինի տապալումից հետո Ռուսաստանը կհեռանա ամբողջ Ուկրաինայից. Սաակաշվիլի
13:10
Պուտինի տապալումից հետո Ռուսաստանը կհեռանա ամբողջ Ուկրաինայից. Սաակաշվիլի
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
12:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից