Հայաստան
27.06.2020

Աբովյանի համայնքապատկան հողամասերի օտարման չարաշահումների քր. գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՀՀ դատախազություն

Աբովյանի համայնքապատկան հողամասերի օտարման չարաշահումների քր. գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՀՀ դատախազություն

 

ՀՀ ԱԱԾ քննչականդեպարտամենտում 2019թ․ դեկտեմբերի 28-ին հարուցվել է քրեականգործ՝ ՀՀ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ: Հ ետագա նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Նախաքննության ընթացքում պարզվելէ, որ Աբովյանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքին պատկանող 5,9 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը2011թ․սեպտեմբերի 7-ին ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանումում գրանցվել է որպես Աբովյան համայնքի սեփականություն՝ «բնակավայրերի հասարակական կառուցապատման» նպատակային նշանակությամբ։ Հետագայում հողատարածքում կատարվել է պարսպապատում, կառուցվել է պահակատուն, որոնք ևս գրանցվել են որպես Աբովյան համայնքի սեփականություն:

2014թ․,սակայն, Աբովյանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչ Մ․Հ-ն, պայմանագրային հիմունքներով իրենց հետ համագործակցող՝ չափագրմամբ և հաշվառմամբ զբաղվող ՍՊԸ-ի աշխատակիցներին ներկայացնելով հողատարածքը շինություններով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ տեղեկատվություն, հորդորել է առանց ուսումնասիրություններ ու ստուգումներ կատարելու, տրամադրել եզրակացություն՝ հիշյալ 5,9 հա հողամասը շենք-շինություններով ծանրաբեռնված չլինելու և գյուղատնտեսական նպատակային նշանակություն ունենալու վերաբերյալ։

Ապա այն ստանալով՝ ներկայացրել է Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանում և վերագրանցել հողի նկատմամբ սեփականության իրավունքը՝ որպես «գյուղատնտեսական նշանակության»: 2014թ․ սեպտեմբերի 29-ին հողամասը կադաստրային 420.500 ՀՀ դրամ արժեքով,Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան անձանց միջոցով կազմակերպված ձևական աճուրդի միջոցով օտարվել է մի քաղաքացու՝ որպես շինություններով չծանրաբեռնված հողատարածք:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ նշված հողամասը փաստացի տնօրինել է Աբովյանի նախկին քաղաքապետ Կ․ Գ․-ն, իսկ գործարքներին ակտիվ մասնակցություն է ունեցել վերջինիս օգնական Մ․Հ․-ն:

Բացի այդ, պարզվել է, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Դ․Գ․-ն 2014թ․ապրիլին,առանց իրավական հիմքի, ստորաբաժանման աշխատակցին հանձնարարել է Աբովյան համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 10,05 հա «բնակավայրերի նպատակային նշանակության» բնակելի կառուցապատման՝ խորհրդային տարիներից բազմաբնակարան շենքերի կառուցման նպատակով կատարված անավարտ շինություններով ծանրաբեռնված հողամասի նպատակային նշանակությունը փոխել «գյուղատնտեսականի»։

Դրա հիման վրա 2014թ․մայիսի 14-ին, հաշվի առնելով արդեն կադաստրայինքարտեզումանհիմն կատարված փոփոխությունը՝ նշված հողամասի նկատմամբ գրանցվել է Աբովյան համայնքի սեփականության իրավունքը՝ որպես գյուղատնտեսական նշանակության:

Ապա Աբովյան համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ․Գ․-ի առաջարկը, որոշում է կայացրել նշված 10.05 հա հողամասն աճուրդով օտարելու մասին`աճուրդի մեկնարկային գինը կադաստրային արժեքով մեկ հեկտարի համար 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն հաշվարկելով 67.500 ՀՀ դրամով:

Այնուհետև, Աբովյանի քաղաքապետ Կ․Գ․-ն, հանդիսանալով համայնքային հողերի աճուրդների կազմակերպիչ, ձևական աճուրդի միջոցով նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ընդամենը 712.400ՀՀ դրամով օտարել է ՍՊԸ-ին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ գնորդ ընկերությունը փաստացի պատկանել է Կ․Գ․-ին, 2015թ․մարտի 17-ին նշված ընկերության 50 տոկոս բաժնեմասերը գրանցվել են Կ․Գ․-ի հետ փոխկապակցված անձ Վ․Հ․-ի կնոջ անվամբ: Ընդ որում, 5.9 հա հողամասի մի մասը ևս փոխանցվել է Վ․Հ․-ի որդուն:

2020թ․հունիսի 16-ին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Կոտայքի մարզայինստորաբաժանման ղեկավար Դ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդմասով, իսկ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեականօրենսգրքի 308-րդհոդվածի 2-րդմասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված 10.05 հա հողամասը գտնվում է ոչ թե տվյալ համայնքի համար սահմանված տարածագնահատման 8-րդ, այլ՝ 7-րդ գոտում, որտեղ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հողամասերի օտարման նպատակով 1 հա հողամասի կադաստրային արժեքը կազմում է ոչ թե 29.400.000 ՀՀ դրամ, այլ՝ 45.240.000 ՀՀ դրամ: Այսինքն, ենթադրյալ հանցագործությամբ համայնքին պատճառվել է ոչ թե 294.757.600 ՀՀ դրամի, այլ 453.949.600 ՀՀ դրամի վնաս:

2020թ. հունիսի 25-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ․Գ-ին առաջադրված մեղադրանքը, վերոնշյալի հետ կապված, փոփոխվել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև Աբովյան համայնքի նախկին լիազորված անձ Մ․Հ-ին:

Հանցագործությամբ պատճառված 453.949.600 ՀՀ դրամ վնասից մեղադրյալներ Դ․Գ․-ի և Կ․Գ․-ի կողմից ՀՀ ՀՔԾ դեպոզիտային հաշվին է փոխանցվել 390.757 600 ՀՀդրամ: Նախաքննության ընթացքում վերը նշված հողատարածքների վրա դրվել է արգելանք՝ դրանց հնարավոր օտարումը բացառելու նպատակով։

Պատշաճ դատախազական հոկողության պայմաններում քրեական գործով նախաքննությունը ՀՀ ՀՔԾ-ում շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ 5.9 հա հողամասի օտարման օրինականությունը պարզելու, 10.05 հա հողամասի օտարման գործընթացում ենթադրյալ չարաշահումների հանգամանքները, դրանց կատարմանը մասնակցություն ունեցող անձանց պարզելու ուղղությամբ:

Լրահոս
Գյումրիի 102-րդ ռազմաբազան պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակում․  Փաշինյան
16:58
Գյումրիի 102-րդ ռազմաբազան պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակում․ Փաշինյան
SMS-ը հաղորդակցության ձև է. վարչապետ
16:11
SMS-ը հաղորդակցության ձև է. վարչապետ
Ով ես դու, որ ուզում ես վախի մեջ պահել մեր ժողովրդին. Թաթոյան
15:22
Ով ես դու, որ ուզում ես վախի մեջ պահել մեր ժողովրդին. Թաթոյան
Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին
15:05
Դուք արհամարհեցիք Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Մինասյանը՝ Մակրոնին
Սահմանադրական մեծամասնություն ունենալն իրատեսական է․ վարչապետ
14:59
Սահմանադրական մեծամասնություն ունենալն իրատեսական է․ վարչապետ
Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը վերահաստատում է խաղաղության մեր ձգտումը. Հաջիև
14:58
Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը վերահաստատում է խաղաղության մեր ձգտումը. Հաջիև
Ընտրությունները աշխարհաքաղաքական համատեքստ չունեն․ Նիկոլ Փաշինյան
14:44
Ընտրությունները աշխարհաքաղաքական համատեքստ չունեն․ Նիկոլ Փաշինյան
Մարտի 1-ը Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է. Նիկոլ Փաշինյան
14:22
Մարտի 1-ը Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է. Նիկոլ Փաշինյան
Մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է. Սամվել Կարապետյան
14:12
Մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է. Սամվել Կարապետյան
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան
13:42
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան
Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում
13:22
Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում
Պետական աջակցությամբ հնարավոր կլինի ձեռք բերել մինչև 1000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի
13:19
Պետական աջակցությամբ հնարավոր կլինի ձեռք բերել մինչև 1000 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանի
Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է
12:40
Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է
Գծերում 600-ից ավել ավտոբուսից կա. քաղաքապետ
12:38
Գծերում 600-ից ավել ավտոբուսից կա. քաղաքապետ
Իրանը սպառնում է ԱՄԷ-ին՝ Իսրայելի հետ «դավադրության» համար
12:09
Իրանը սպառնում է ԱՄԷ-ին՝ Իսրայելի հետ «դավադրության» համար