

Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ 1990 թվականի օգոստոսի 4-ից հետո, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ-ի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ կուսակցությունը կամ այդ առաջնորդը առավոտից երեկո խոսեին այն մասին, թե որքան վատն են կոմունիստները եւ ինչպիսի դավադրություններ են նրանք կազմակերպում՝ իշխանությանը վերադառնալու համար: Չնայած, երբ դրանից մոտավորապես երկու տարի հետո սկսվեց «ցուրտն ու մութը», արթնացավ նաեւ կոմունիստական դարաշրջանի վերաբերյալ միանգամայն բնական կարոտախտը: Բայց այդ պարագայում եւս «կոմունիստական ռեւանշով» ոչ ոք առանձնապես չէր վախեցնում: «Ռեւանշիստներն» ի հայտ եկան 1998 թվականից հետո, երբ Քոչարյանն ու նրա թիմը հակահհշական քարոզչական հիստերիա հրահրեցին՝ համոզելու համար հասարակությանը, որ իր՝ Քոչարյանի իշխանության հանդեպ ցանկացած ոտնձգություն «ՀՀՇ-ական դավադիրների» գործն է: Որոշ ժամանակ դա աշխատում էր, մինչեւ որ պարզվեց, որ ՀՀՇ-ականների կոռուպցիան եւ թալանը պարզապես մանկական խաղեր էին քոչարյանականների կոռուպցիայի եւ թալանի հետ համեմատած:
Ավելին՝ aravot.am
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…