Հայաստան
30.06.2020

2017թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

2017թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քաղաքացիներն արձագանքում են 2017 թվականի համապետական ընտրություններում հնարավոր ընտական հանցագործությունների բացահայտման հարցում օժանդակելու իրավապահ մարմինների կոչերին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը․

«Մասնավորապես, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2017թ․ապրիլի 2-ին՝ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի թիվ 28/16 ընտրատեղամասում կայացած Ազգային ժողովի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ժամը 12:30-ի սահմաններում, գյուղի դպրոցի կողային հատվածում կանգնած՝ գործով դեռևս չպարզված սև գույնի «Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենայից ինչ-որ անձ իրեն առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար յուրաքանչյուր անձի քվեի դիմաց 5000 ՀՀ դրամ գումար, և ինքը, ընդունելով նշված անձի առաջարկը, վերջինիցս վերցրել է ընդհանուր 15.000 ՀՀ դրամ գումար՝ իր, մոր և իր կնոջ կողմի ցնշված կուսակցության օգտին քվեարկելու համար, որից հետո վերջիններս կատարել են քվեարկություն:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է ընտրություններին մասնակցող թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալու, ինչպես նաև ընտակաշառք տալու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ և դեպքի հանգամանքներն անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասով և 154.2 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

Քննչական ենթակայության կարգով քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ  քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:                                     

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան