

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այսօր կայացած տեսակոնֆերանսից հետո հանդես են եկել հայտարարությամբ եւ վերահաստատել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Նրանք ընդգծել են խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի խթանման ու պահպանման կարևորությունը: Դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման անմիջական կապերը՝ լարումից խուսափելու համար:
Հիշեցնելով 2019 թվականի մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ այնուամենայնիվ, համանախագահները, մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, բորբոքիչ հռետորաբանությունը և հնարավոր քայլերը, որոնք նպատակ ունեն փոխել իրավիճակը, կարող են խանգարել կարգավորման գործընթացին:
Համանախագահները շեշտել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ամրապնդման և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար:
Համանախագահները և ԱԳ նախարարները պայմանավորվել են ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս անցկացնել հուլիսին և անձամբ հանդիպել՝ որքան հնարավոր է շուտ:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…
Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…
Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, բայց ոչ…
Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…