Հայաստան
01.07.2020

Տեղի է ունեցել Գյումրու հիմնանորոգվող ճանապարհների հիմնարկեքի արարողությունը

Տեղի է ունեցել Գյումրու հիմնանորոգվող ճանապարհների հիմնարկեքի արարողությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գյումրի՝ մասնակցելու «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2-րդ փուլի մեկնարկին:

Ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել երկրորդ փուլում ընդգրկված երեք չափաբաժիններով 9-12 մետր լայնությամբ և 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ:
Նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի մասնակցությամբ հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցներից երկուսում՝ Մայակովսկի և Օզանյան փողոցներում:

Միջոցառման ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին նախարարը նշել է, որ ծրագրի շրջանակներում Հայաստանում բարեկարգման աշխատանքներ են կատարվում սկսած 2018 թվականից․ «Այս տարի բացի փողոցների ու մայթերի հիմանորոգման աշխատանքներից մենք համագործակցում ենք նաև Զբոսաշրջության կոմիտեի հետ, որպեսզի ճիշտ օգտագործելով Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցները վերակառուցենք ևս երկու ճանապարհային հատված։ Խոսքը վերաբերում է Վարդանանց և Ջիվանի հրապարակներին։» Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է IDEA հիմնադրամի հետ վերակառուցել նաև Բարեկամության այգուն։
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրի ընդհանուր արժեքը 23.84 մլն. եվրո է, որից 15,4 մլն եվրոն ուղղվելու է փողոցների հիմնանորոգման աշխատանքներին, իսկ 6,5 մլն եվրոյով իրականացվելու են քաղաքի փողոցային լուավորության ամբողջ ցանցի արդիականացման աշխատանքներ։
Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ և նպատակ ունի Գյումրի քաղաքում ունենալ անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։
Տեղեկացնենք, որ նախորդ տարի ծրագրի շրջանակներում արդեն իսկ ամբողջությամբ բարեկարգվել, հիմնանորոգվել, կահավորվել և արդիականացվել են 12 կմ երկարությամբ 9 փողոցներ և 1 հրապարակ:

Լրահոս
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան