Քաղաքականություն

Գագիկ Ջհանգիրյանը՝ ՍԴ դատավորների թեկնածուների շարքում

Վերջին օրերին Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրության հարցը մամուլի ուշադրության կենտրոնում է։ Շահարկվող անունների կողքին առավել շատ խոսվում է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության մասին, թեպետ նախկին պատգամավորը նման տեղեկություններն անլուրջ է համարում։

Պետք է նկատել, որ հասարակության մի հատվածը կտրուկ դեմ է Ջհանգիրյանի առաջադրվելուն և կարծում է, որ նրա՝ ՍԴ դատավոր դառնալու դեպքում, կրկին կունենանք օրվա իշխանությունների կամակատար Դատարան, իսկ մի հատվածն էլ նշում է՝ եթե Գագիկ Ջհանգիրյանը ցանկանում է օգտակար լինել երկրին, թող բացահայտի հոկտեմբերի 27-ի գործը։

«Օդից կախված լուրերին» կոշտ գրառմամբ է անդրադարձել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ ՍԴ դատավոր են ուզում նշանակել Հայաստանում «ընտրակեղծիքների պապային»։

«Մի մարդու, ով, օդում կախված լուրերի համաձայն, 1995թ. բանալիով փակել է Ռոբերտ Ամիրյանին (ով այդ պահին ԿԸՀ նախագահն էր), որպեսզի ԱԺ ամբիոնից ինքը կարդա ընտրությունների և հանրաքվեի «արդյունքները»։ Մի մարդու, որ դեռևս 2000 կամ 2001թ. այդ նույն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը չի կարող խոսել հոկտեմբերի 27-ի մասին, քանի որ պաշտոնյա է։ Ամեն ինչ կասի այն ժամանակ, երբ պաշտոն չունենա։ 2008-ից նա որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն մինչ օրս ոչինչ չի ասել»,- գրել է Քոչարյանը։

Չի հաստատել և չի հերքել մամուլի դիտարկումներն իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը. «Տարիքային ցենզ կա, որ պետք է 40 և բարձր տարիք ունենա ՍԴ անդամը, նա համապատասխանում է այդ պահանջին։ Նա նաև ունի բարձրագույն կրթություն, այսինքն՝ համապատասխանում է պահանջներին, այլ հարց է՝ նրան կառաջադրե՞ն, թե՞ ոչ»։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago