«Մենք էսօր եկել ենք դատարան, որ նիստը չհետաձգվի: Նույնիսկ այն փաստը, որ Ծառուկյանը կորոնավիրուսով է վարակված, չի խանգարի, որ դատական նիստը շարունակվի»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Պաշտպանի խոսքով՝ հաշվի առնելով գործի ծավալը (դատախազության և պաշտպանների բողոքները), հնարավոր է, որ ժամանակի առումով, այսօր հնարավոր չլինի ավարտել բողոքների քննությունը: