Սուպերքարերի գլխավոր արտադրողներից մեկը՝ Lamborghini -ն ներկայացրել է 20 մետրանոց նավ։Այն աշխատում է 2 V12 շարժիչով՝ ընդհանուր առմամբ 4000 ձիաուժ, ինչը նշանակում է, որ նավը կարող է շարժվել 110 կմ ժամ արագությամբ։ Սա համատեղ նախագիծ է «The Italian Sea Group»-ի հետ։
Այն հայտնի սպորտային ավտոմեքենաների համադրություն է՝ Sián FKP 37, Countach և Miura։ Ղեկը նման է իսկական մրցավազքի մեքենայինին։ Ինտերյերի գույնը կարող եք ընտրել ինքներդ՝ հատուկ մենյուի օգնությամբ։ Մոդելը նախատեսված է թողարկել սահմանափակ քանակությամբ։