Արցախ

Պետք է գնահատել աշխատանքը, ոչ թե անձը. Արայիկ Հարությունյան

«Այն մարդկանց, որոնց ընտրել եմ իմ օգնական կամ խորհրդական, ես գիտեմ՝ տվյալ անձինք ինչ խորհուրդ են տալու և ինչպես են ինձ օգնելու։ Ի դեպ նշեմ՝ որևէ պաշտոնյա առանց աշխատանքի չի մնալու, նրանք ովքեր չեն աշխատել այս ընթացքում և եղել են ձևակերպված, ազատվելու են։ Նրանց ում նշանակենք, չաշխատեն, ազատվելու ենք»,- այսօր հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում ծայր առած խոսակցություններին և բոլորին խորհուրդ տալով հանգիստ լինել և չանհանգստանալ այս հարցի շուրջ։

Նա շեշտել է, որ պետությունից վճարվող ցանկացած քաղաքացի, հայրենակից պետք է հաշվետվություն տա իր աշխատանքի համար ոչ միայն իշխանություններին, այլ նաև հանրությանը։ Կառավարությունն անելու է ամեն ինչ եղած խնդիրներին լուծում տալու համար։

«Բոլոր խորհրդականները, լիազոր ներկայացուցիչները ունենալու են կոնկրետ ֆունկցիա, իրենց լիազորությունների շրջանակներում աշխատելու հնարավորություն, որպեսզի մեր հայրենակիցներն իմանան՝ ինչ հարցով ում են դիմում»,- ասել է նորընտիր նախագահը։ Նախանշվում է ունենալ ուժեղ նախագահական ապարատ, որը ոչ միայն վերահսկելու է կառավարության գործունեությունը և օգնելու է նախագահին, այլ նաև ուշադրության կենտրոնում է պահելու հասարակության բոլոր խնդիրները։ Վերջինս հայտնում է՝ թիմը դեռ համալրվում է և շուտով կձևավորվի կուռ աշխատանքային խումբ։

Նախագահը կարծում է, որ պետք է գնահատվի աշխատանքը և ոչ թե անձը կամ կերպարը, քանի որ բոլորն էլ հարգանքի արժանի են և ունեն անցած ճանապարհ, նաև թույլ տված սխալներ, բայց այս «ճակատագրական փուլում» պետք է տրվի հնարավորություն յուրաքանչյուրին մասնակից դառնալու սպասվող հավակնոտ ծրագրերին։ Արայիկ Հարությունյանը նշում է, որ պատրաստ է համագործակցել ցանկացածի հետ, եթե նման ցանկություն ունեցողներ կան և ընդգծում է՝ որոշ խորհրդականներ աշխատելու են պարզապես հասարակական հիմունքներով։

Քրիստինե Հովսեփյան

editors

Recent Posts

Արդյո՞ք Ուկրաինան վաճառո՞ւմ է իր ազգային ռեսուրսները

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջնական համաձայնության են եկել բնական պաշարների համատեղ օգտագործման շուրջ: Ըստ Financial Times-ի,…

10 hours ago

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

14 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

15 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

15 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

15 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

16 hours ago